ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոնդ Ժորժ Իվ Տանգի (ֆր.՝ Raymond Georges Yves Tanguy, հունվարի 5, 1900[2][1][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 15, 1955[2][1][3][…], Woodbury[4][5]), առավել հայտնի որպես Իվ Տանգի, ֆրանսիացի սյուրռեալիստ նկարիչ։
Իվ Տանգի ֆր.՝ Yves Tanguy | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Raymond Georges Yves Tanguy[1] |
Ծնվել է | հունվարի 5, 1900[2][1][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | հունվարի 15, 1955[2][1][3][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Woodbury[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող և քանդակագործ |
Ոճ | սյուրռեալիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ[6][7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Ջորջո դե Կիրիկո |
Ամուսին | Kay Sage?[8] |
Ծնվել է նավատորմի պաշտոնաթող սպայի ընտանիքում՝ ծնունդով Բրետանից։ 1918 թվականին նա սկսել է իր կարիերան որպես վաճառական ծովագնաց, ինչը նրան թույլ է տվել այցելել Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Անգլիա[9]։
1920 թվականին, ծառայության մեջ լինելով, ընկերանում է բանաստեղծ Ժակ Պրևերի հետ։ 1922 թվականին վերադնում է Փարիզ և սկսում է իր ուժերը փորձել նկարչության մեջ։ 1923 թվականին ոգեշնչվում է Կիրիկոյի նկարներով։ 1924 թվականին Դյուամելի և Պրևերի հետ նկարիչը արվեստանոց է վարձում։ 1925 թվականին միանում է սյուրռեալիստական շարժմանը[9]։ 1927 թվականին բացում է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
1940 թվականին իր երկրորդ կնոջ՝ ամերիկացի սյուրռեալիստ, նկարչուհի Քեյ Սեյջի հետ տեղափոխվում է ԱՄՆ[9]։ 1942թ.-ին մասնակցել է Պիեռ Մատիսի Նյու Յորքի պատկերասրահում անցկացվող «Վտարանդի արվեստագետները» միջոցառմանը։ 1948 թվականին Իվ Տանգին ստացել է ԱՄՆ–ի քաղաքացիություն։ Մահացել է կաթվածից։
Իվ Տանգիի ստեղծագործական գլխավոր թեման տարօրինակ «հալյուցինացիոն» բնապատկերներն են։ Օգտագործելով ավանդական տեխնիկան (հեռանկար, հստակ գծագրություն, մոդելավորում, քյարոսկուրո) նկարիչը ստեղծել է նոր տեսակի հալյուցինացիոն աբստրակցիա։ Ծովի հետ կապված Տանգիի մանկության և պատանեկության տպավորությունները որոշակի ազդեցություն են ունեցել նրա աշխատանքի վրա։ Նա իր նկարներում օգտագործել է ամեոբաների, ծովային և երկկենցաղ կենդանիների կերպարները, ծուխի և ամպերի հարթ գծեր և ուրվագծեր, ջրի մեջ ցնցումներ և դողացող լույս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.