From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի գերագույն դատարան (իսպ.՝ Tribunal Supremo de España), բարձրագույն դատական մարմին Իսպանիայի Թագավորությունում, որը համարվում է երկրի մայր օրենք համարվող Սահմանադրության գլխավոր երաշխավորն ու երկրում սահմանադրականության վերահսկող[1][2]։
Իսպանիայի Թագավորության գերագույն դատարան | |
---|---|
Tribunal Supremo de España | |
Իսպանիայի գերագույն դատարանի շենքը Մադրիդում | |
Հիմնադրված է | 1812 թվական |
Լուծարված է | լուծարված չէ |
Երկիր | Իսպանիայի Թագավորություն |
Տեղագրություն | Մադրիդ, Իսպանիա |
Իրավազորության աղբյուր | Իսպանիայի Սահմանադրություն |
Հաստիքների թիվ | 74 (կարող է փոխվել օրենսդիրի վճռով) |
Գերագույն դատարանի նախագահ | |
Սկսած | դեկտեմբեր, 2013 |
Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է Թագավորության բարձրագույն դատական ատյանը, որի քննության տակ են գտնվում տարբեր ոլորտի վարույթներ՝ սահմանադրության կարգավորման լայն շրջանակների հետ կապված։ Այն կարող է քննել անհատների առնչությամբ քաղաքացիական վարույթներ, սակայն սովորաբար գործում է որպես վերաքննիչ վարչական դատարան, որի գործառույթների մեջ է մտնում տեղական կամ նահանգային ընդհանուր իրավասության դատարանների գործողությունների արդյունքում առաջացող ընթացակարգային խախտումները։ Իսպանիայի գերագույն դատարանի իրավասությունների մեջ է մտնում նաև ստորադաս դատարանների որոշումների բեկանումը` Իսպանիայի Սահմանադրության, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի դրույթների համաձայն[3]։
Իսպանիայի գերագույն դատարանը պատասխանատվություն է կրում օրենքով նախատեսված այլ ընթացակարգային բողոքները քննելու համար։ Դրանց թվին են պատկանում կառավարության նախարարների, սենատորների ներկայացուցչության, տարբեր տարածաշրջանային խորհրդարանների անդամների, ավագ դատավորների, ինչպես նաև երկրի ղեկավարի և սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությամբ վարույթների քննությունը։ Նման իրավասությունը ավելացնում է դատարանի կողմից ինքնաբացարկների հավանականությունը[4]։
Իսպանիայի գերագույն դատարանի դատավճիռը կամ որոշումը ներմիապետական այլ դատական ատյաններում բողոքարկման ենթակա չէ, թեև երկրի թագավորն ունի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռները սեղմ ժամկետներում առ ոչինչ հայտարարելու բացառիկ իրավունք։ Գերագույն դատարանի որոշումները կարող են չեղյալ համարվել Սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքում, եթե տվյալ վճիռը հակասում է 1978 թվականի Իսպանիայի Սահմանադրությունում ամրագրված քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանութան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, քանի որ Իսպանիան պաշտոնապես վավերարրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան[5]։
Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է իշխանության տարանջատման արդյունքում առաջ եկած կառավարման ապարատի երեք ճյուղերից մեկը՝ օրենսդիր և գործադիր մարմինների հետ միասին։ Եթե օրենսդիր մարմինը կատարում է օրինաստեղծման գործառույթ, իսկ գործադիրը՝ ի դեմս կառավարության, ամրագրում է այն, ապա գերագույն դատարանը ապահովում է ընդունված օրենքների գերակայությունն ու դրանց խախտումների անաչառ պատժելիությունը։ Գերագույն դատարանն ապահովում է այնպիսի միջոցներ, որի պայմաններում օրենքը դառնում է հավասար ցանկացած անձի համար[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.