From Wikipedia, the free encyclopedia
Իսոնոե (հուն․՝ Ἰσονόη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 6 ժամանակավոր անվանումը[1][3]։
Իսոնոե (Յուպիտեր XXVI) Isonoe | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,5[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 833 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,166[2] |
Սիդերիկ պարբերություն | 751,647 օր[2] |
Թեքվածություն | 166° (խավարածրի հարթության նկատմամբ) 169° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1,9 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Իսոնոեն ունի մոտ 3,8 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 833 000 միլիոն կմ հեռավորության վրա, 751,647 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (169° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,166 է[1][2]։
Իսոնոեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության դանայուհի Իսոնոեի անունով, ով Զևսի սիրուհին էր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.