Իսիկ Կուլի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Իսիկ Կուլի մարզը (ղրղզ.՝ Ысыккөл областы) վարչական միավոր է Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում։ Մարզի կամ վիլայեթի վարչական կենտրոնը Ղարաքոլ քաղաքն է։ Բնակչությունը մոտ 444 500 (2011 թվականի տվյալներով)[1][2]։ Պետական սահմաններ ունի Ղազախստանի և Չինաստանի հետ։ Տարածքը կազմում է 43 100 կմ²։