Իռա Լոսկո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Իռա Լոսկո (անգլ.՝ Ira Losco, հուլիսի 31, 1981, Սիլեմա), մալթացի երգչուհի։ Ներկայացրել է Մալթան Եվրատեսիլ 2002 և Եվրատեսիլ 2016 երգի մրցույթներում։
Իռա Լոսկո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ira Losco |
Ծնվել է | հուլիսի 31, 1981 (43 տարեկան) Սիլեմա |
Երկիր | Մալթա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ալոյսիուսի վարժարան |
Պարգևներ | |
Կայք | iralosco.com |
Ira Losco Վիքիպահեստում |
Իռա Լոսկոն ծնվել է 1981 թվականի հուլիսի 31-ին Սլիմայում։ Մանկության տարիներից Իռա Լոսկոն հետաքրքրվել է երաժշտությամբ, ելույթ է ունեցել դպրոցական տարբեր միջոցառումների ժամանակ։ 1997 թվականից մինչև 2002 թվականը նա հանդես է եկել «Tiara» խմբի կազմում, որը 2001 թվ-ին թողարկել է իր միակ ալբոմը՝ «Hi-Infidelity»։ 1999 թվականին Իռա Լոսկոն սկսել է մենակատարի կարիերան։ Նույն թվականին նա մրցանակի է արժանացել որպես Մալթաի ամենախոստումնալից արտիստ։
2000 թվականին Իռա Լոսկոն մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Մալթայի նախընտրական փուլին՝ ներկայացնելով «Shine» և «Falling in Love» երգերը, որոնք գրավել է 6-րդ և 7-րդ տեղերը համապատասխանաբար։
Հաջորդ տարի Իռա Լոսկոն Եվրատեսիլի նախընտարական փուլին մասնակցել է 4 երգով՝։ «we’ll Ride the Wind» (11-րդ տեղ место), «Deep Inside My Heart» (8-րդ տեղ), «don’T Give Up» (4-րդ տեղ) և «Spellbound» (2-դ տեղ)։ Նույն տարվա հունիսին նա «Spellbound» երգը ներկայացնում է Սերբիայում անցկացված միջազգային երգի փառատոնում և 43 մասնակիցների շարքում զբաղեցնում 10-րդ տեղը։
2002 թվականին Լոսկոն հաղթում է Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլում և «Seventh Wonder» երգով ներկայացնում Մալթան Տալլինում անցկացված մրցույթում։ Եվրատեսիլում Իռան զբաղեցնում է 2-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է Մալթայի համար (միայն Կյարա ՍԻռակուսան է կարողացել կրկնել այդ հաջողությունը՝ 2005 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում գրավելով 2-րդ տեղը։ Հաղթելու համար Իռա Լոսկոյին չի բավականացրել ընդամենը 1 միավոր[1][2]։
2003 թվականին Իռա Լոսկոն կատարել է «Reaching Higher» երգը, որը դարձել է 2003 թվականի Եվրոպայի փոքր պետությունների խաղերի հիմնը։ 2004 թվականին Իռա Լոսկոն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Someone Else», որն ունեցել է համաշխարհային հաջողություն։ 2005 թվականին նա թողարկել է իր 2-րդ ալբոմը՝ «Accident Prone», իսկ 2008 թվականին 3-րդը՝ «Fortune Teller»։ 2014 թվականին թողարկված «The Fire» ալբոմը, ունեցել է առևտրային մեծ հաջողություն, արժանացել է միջազգային բազմաթիվ մրցանկաների և երկար ժամանակ գլխավորել է iTunes-ի մալթայական բաժինը։
2016 թվականին Իռա Լոսկոն կրկին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Մալթայի նախընտրական փուլին։ Կիսաեզրափակչում նա կատարել է 2 երգ՝ «Chameleon» և «that’s Why I Love You», սակայն միայն առաջինն է անցել եզրափակիչ։ Ազգային ընտրության փուլի եզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 23-ին, Իռա Լոսկոն հաղթել է և հնարավորություն ստացել ներկայացնելու Մալթան Ստոկհլում անցկացվելիք Եվրատեսիլ երգի մրցույթում[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.