Ինտերպրետատոր
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերպրետատոր, ծրագիր, որն ուղղակիորեն կատարում է ծրագրավորման կամ սկրիպտավորման լեզուներով գրված հրամաններ, առանց դրանք նախապես կոմպիլյացնելով մեքենայական լեզվի ծրագրի։ ինտերպրետատորը ծրագրի կատարման համար հիմնականում օգտագործում է հետևյալ ստրատեգիաներից մեկը՝
- վերլուծել (անգլ.՝ parse) սկզբնական կոդը և ուղղակիորեն կատարել,
- թարգմանել սկզբնական կոդը, ինչ որ միջանկյալ տեսքի և իրականացնել այն,
- հստակ իրականացնել պահպանված նախակոմպիլյացված (անգլ.՝ precompiled) կոդը՝ կոմպիլյատորի կողմից կազմված, որը հանդիսանում է ինտերպրետատորի համակարգի մի մաս։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկզբնական ծրագրերը կոմպիլյացվում են նախապես և մեքենայում պահվում որպես անկախ կոդ, որը հետո կապվում է կատարման ժամանակ և իրականացվում ինտերպրետատորի և/կամ կոմպիլյատորի կողմից (անգլ.՝ JIT կոմպիլյացիայի համակարգի համար)։
Չնայած ինտերպրետացիան և կոմպիլյացիան համարվում են երկու հիմնական միջոց ծրագրավորման լեզուների իրականցման համար, դրանք չեն հակասում միմյանց, որովհետև ինտերպրետացվող համակարգերի մեծ մասը կատարում է նաև թարգմանչական աշխատանք, ինչպես կոմպիլյատորը։ "Ինտերպրետացվող լեզու" կամ "կոմպիլյացվող լեզու" տերմինները նշանակում են, որ տվյալ լեզվի իրականացումը տեղի է ունենում ինտերպրետատորի կամ կոմպիլյատորի միջոցով՝ համապատասխանաբար։