Ելակոդ
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային գիտության բնագավառում ելակոդը որևէ ծրագրավորման լեզվով գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է համակարգչի գործողությունները մատնանշելու համար։ Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային նիշքերից, երբեմն պահվում է տվյալների շտեմարանում որպես պահպանված ընթացակարգ, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի նիշքերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել գրացուցակների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի։ Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |