Քաղաք Շվեյցարիայում From Wikipedia, the free encyclopedia
Ինտերլակեն (գերմաներեն՝ Interlaken, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɪntɐlakn̩]]], գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է լճերի միջև), քաղաք և համայնք Շվեյցարիայում՝ Բեռնի կանտոնում։ Լայնորեն հայտնի զբոսաշրջային կենտրոն է և հանդիսանում է դեպի Շվեյցարական Ալպերի լեռներն ու լճերը տանող երթուղիների գլխավոր դարպասը։ Քաղաքը գտնվում է Բրիենց և Թուն լճերի միջև ընկած հարթ տարածքում՝ այդ լճերն իրար կապող Աարե գետի ափին։ Ինտերլակենը այդ նույն անվանումը կրող մի ոչ մեծ, ընդամենը 23.300 բնակիչ ունեցող ագլոմերացիայի կենտրոնական բնակավայրն է[2]։ Զբաղեցնում է 4,27 քառակուսի կիլոմետր տարածք, որի 24,4 տոկոսն օգտագործվում է գյուղատնտսական նպատակներով, 22,6 տոկոսն անտառապատ է[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ինտերլակեն | |||||
Interlaken | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Interlaken-Oberhasli administrative district? | ||||
Մակերես | 4,4 կմ², 4,27 կմ² | ||||
ԲԾՄ | 571 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲5610 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 033 | ||||
Փոստային դասիչ | 3800 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||||
Պաշտոնական կայք | interlaken-gemeinde.ch(գերմ.) | ||||
| |||||
Մինչև 1891 թվականը Ինտերլակենը հայտնի էր Aarmühle անվանումով[4]։ Բնակավայրի ավգուստինյան վանքը կառուցվել է 1133 թվականին, պատմական փաստաթղթերում հիշատակվել inter lacus Madon անվանումով, գոյատևել մինչև 1528 թվականը։ Աարեի ձախ ափին կառուցված ջրաղացն առաջին անգամ հիշատակվել է 1365, իսկ աջ ափին կառուցված քաղաքը՝ 1239 թվականին՝ villa Inderlappen անվանումով։ Թեև քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյուքում հայտնաբերվել են որձաքարից պատրաստված գործիքներ, վաղ բրոնզեդարյան թրեր, հին հռոմեական մետաղադրամներ, այդուհանդերձ՝ միջին դարերից առաջ այստեղ գոյություն ունեցած բնակավայրի հետքեր չեն հայտնաբերվել։
Ինտերլակենի՝ որպես միջազգային առողջարանի համբավի հիմքը դրվել է մոտավորապես 1800 թվականին՝ Ֆրանց Նիկլաուս Քյոնիգի և շվեյցարացի այլ նկարիչների՝ այստեղ արած բնանկարների շնորհիվ։ 1805 և 1808 թվականներին անցկացված շվեյցարական մշակույթի Unspunnenfest փառատոնի մեծ հաջողությունն էլ ավելի է ամրապնդել ու տարածել այդ համբավը։ 1820 թվականից սկսած՝ զբոսաշրջիկների ու կազդուրվել ցանկացողների հոսքը զգալիորեն ավելացել է. նրանց հրապուրում էին լեռնային օդը, ջրաբուժական լայն հնարավորությունները, հարմարավետությունը, տրանսպորտային ցանցի տարեցտարի ընդլայնումը, բնության գեղեցկությունը[4][5]։
2010 թվականի փետրվարի կեսերին Ինտերլակենում անց է կացվել եվրոպական երկրների արդարադատության նախարարների համաժողով՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան» թեմայով, ընդունվել են համատեղ հռչակագիր և ՄԻԵԴ-ի բարեփոխմանն ուղղված գործողությունների ծրագիր[6][7]։
Ինտերլակենի կլիման, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, 0 °C (32.0 °F )իզոթերմը կիրառելու դեպքում բնորոշվում է որպես մեղմ, խոնավ, մայրցամաքային՝ տաք ամառներով, ջերմաստիճանի ոչ կտրուկ փոփոխություններով, տեղումների գրեթե համաչափ բաշխումով, իսկ −3 °C (26.6 °F) իզոթերմի դեպքում՝ որպես չափավոր օվկիանոսային(Cfb)[8]:
Ինտերլակեն (Reference period 1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.1 (37.6) |
5.1 (41.2) |
10.1 (50.2) |
14.1 (57.4) |
18.8 (65.8) |
21.9 (71.4) |
24.4 (75.9) |
23.5 (74.3) |
19.3 (66.7) |
14.4 (57.9) |
7.7 (45.9) |
3.8 (38.8) |
13.9 (57) |
Միջին օրական °C (°F) | −0.3 (31.5) |
0.9 (33.6) |
4.9 (40.8) |
8.7 (47.7) |
13.2 (55.8) |
16.3 (61.3) |
18.4 (65.1) |
17.7 (63.9) |
14.0 (57.2) |
9.6 (49.3) |
4.0 (39.2) |
0.9 (33.6) |
9.0 (48.2) |
Միջին ցածր °C (°F) | −3.6 (25.5) |
−3.0 (26.6) |
0.3 (32.5) |
3.4 (38.1) |
7.9 (46.2) |
11.1 (52) |
13.2 (55.8) |
12.8 (55) |
9.5 (49.1) |
5.6 (42.1) |
0.6 (33.1) |
−2.2 (28) |
4.6 (40.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 73 (2.87) |
70 (2.76) |
80 (3.15) |
87 (3.43) |
121 (4.76) |
138 (5.43) |
139 (5.47) |
144 (5.67) |
96 (3.78) |
78 (3.07) |
84 (3.31) |
86 (3.39) |
1196 (47,09) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 28.1 (11.06) |
26.5 (10.43) |
11.4 (4.49) |
0.8 (0.31) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
5.6 (2.2) |
17.8 (7.01) |
90.2 (35.51) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.6 | 8.7 | 11.0 | 10.6 | 12.7 | 13.4 | 12.4 | 12.6 | 9.5 | 9.3 | 9.7 | 9.6 | 129.1 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 4.6 | 4.7 | 3.1 | 0.4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1.1 | 3.2 | 17.1 |
% խոնավություն | 82 | 78 | 73 | 70 | 72 | 73 | 73 | 76 | 80 | 82 | 83 | 83 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 67 | 79 | 121 | 151 | 176 | 188 | 219 | 193 | 150 | 104 | 68 | 53 | 1570 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 42 | 47 | 46 | 44 | 43 | 44 | 51 | 52 | 52 | 51 | 42 | 53 | 46 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Ինտերլակենն ուներ 5.592 բնակիչ, որոնց մոտավորապես 26,4%-ը օտարերկրացիներ էին։ 2000–ից 2010 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է 5.3%, ընդ որում՝ միգրացիայինը՝ 8.2%, ծնունդներինն ու մահերինը՝ -1.9%[10]:
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][11]
Բեռնի կանտոնի դպրոցական համակարգը նախատեսում է, որ երեխաները մեկ տարի հաճախեն մանկապարտեզ (ոչ պարտադիր կարգով), այնուհետև՝ վեց տարի՝ տարրական դպրոց, որից հետո՝ միջնակարգ դպրոց (երեք տարին՝ պարտադիր, ընդ որում՝ դասարանն ընտրում են ըստ իրենց ընդունակությունների ու նախասիրությունների)։ Դրանից հետո կարող են շարունակել ուսումը կամ ավագ դպրոցում, կամ արհեստագործական ուսումնարանում[12]։
Ինտերլակենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նախկին վանական համալիրը, Hotel Royal-St. Georges, Hotel Victoria-Jungfrau հյուրանոցները, Kursaal ջրաբուժական համալիրը։ Ինտերլակենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.