Ինտերնացիոնալե
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերնացիոնալե Միլան (իտալ.՝ Internazionale Milano Football Club), կամ հակիրճ Ինտեր, իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա A-ում։ Ինտերի մարզաբազան գտնվում է Լոմբարդիայում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինտեր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Ինտեր | ||||
Ամբողջական անուն | Football Club Internazionale Milano | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | I Nerazzurri (Սև-կապույտներ) La Beneamata Il Biscione | |||
Հիմնադրում | մարտի 9, 1908 | |||
Երկիր | Իտալիա | |||
Մարզադաշտ | Ջուզեպպե Մեացցա | |||
Տարողունակություն | 80,018 | |||
Նախագահ | Սթիվեն Ջան | |||
Մարզիչ | Սիմոնե Ինձագի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A | |||
2020-21 | 1-րդ | |||
|
Փակել
Ինտերը տնային հանդիպումները անցկացնում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում, որն անվանվում է նաև Սան Սիրո։ Միլանի դեմ խաղը իտալացիները անվանում են Դերբի Դելլա Մադոննինա, որը ֆուտբոլային աշխարհի կարևորագույն և հետաքրքիր դերբիներից մեկն է համարվում։ Յուվենտուսի հետ հանդիպումները իտալացիները անվանում են Դերբի դե Իտալիա (Իտալիայի դերբի), Կալչիոպոլիից հետո այդ հանդիպումը դարձել է ամենասկզբունքային հանդիպումներից մեկը Ապենինյան թերակղզում։