Իմ անունը Անդրեա է
Պրատիբհա Պարմարի ֆիլմը From Wikipedia, the free encyclopedia
Պրատիբհա Պարմարի ֆիլմը From Wikipedia, the free encyclopedia
Իմ անունը Անդրեա է (անգլ.՝ My Name is Andrea), Փրաթիբհա Փարմարի 2022 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ֆեմինիզմի երկրորդ ալիքի և հանրային գործիչ Անդրեա Դվորկինի մասին։ Այն պատմում է Դվորկինի կյանքի պատմությունը արխվային նյութերի և դերասանական խաղի հիբրիդի միջոցով, որը խաղում են հինգ դերասանուհիներ՝ Ամանդլա Սթենբերգը, Սոկոն, Անդրեա Լուիզ Ռայսբորոն, Էշլի Ջադը և Քրիստին Լահտին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Թրիբեքա կինոփառատոնի ժամանակ և մեծապես գնահատվել է քննադատների կողմից։
Ժանր | վավերագրական դրամա և կենսագրական ֆիլմ |
---|---|
Թեմա | Անդրեա Դվորկին |
Ռեժիսոր | Փրաթիբհա Փարմար |
Դերակատարներ | Ամանդա Սթենբերգ, Սոկո, Անդրեա Ռայսբորո, Էշլի Ջադ, Քրիստին Լահթի, Ալեն Լիչ, Peter Allas? և Էդվինա Ֆինդլի |
Տևողություն | 94 րոպե |
Իմ անունը Անդրեա է ֆիլմը պատմում է Անդրեա Դվորկինի կյանքն արխիվային նկարահանումների և դերասանական խաղի միջոցով։ Նրա կյանքի տարբեր տարիները ներկայացնում են հինգ դերասանուհիներ։ Ամանդլա Սթենբերգը և Սոկոն ներկայացնում են Անդրեային երիտասարդ տարիքում, երբ նա հետաքրքրված էր գրականությամբ ու քաղաքականությամբ։ Անդրեա Լուիզ Ռայսբորոն ներկայացնում է նրա կյանքն Ամստերդանում, Էշլի Ջադը և Քրիստին Լահտին խաղում են Դվորկինին ավելի ավագ տարիքում, երբ նա հանրային գործիչ է դարձել։
Ֆիլմում ներկայացված են Դվորկինի կյանքի իրադարձությունները, այնպիսիք, ինչպիսիք են նրան երկու տղամարդ բժիշկների կողմից սեռական բռնության ենթարկելը Նյու Յորքի կանանց բանտում, նրա ընկերությունը Ալեն Գինզբերգի հետ, նրա ամուսնությունն ու բռնությունով լի կյանքը Ամստերդամում, կենտրոնացումը գրելու ուղղությամբ, հանրային ելույթները, համագործակցությունը Քեթրին Մաքքիննոնի հետ, 1999 թվականին բռնաբարությունը Փարիզում և սիրային երկար հարաբերությունները Ջոն Սթոլթենբերգի հետ։ Արխիվային նկարահանումներն ընդգրկում են Դվորկինի մանկությունն իր ընտանիքի հետ և մասնակցությունը The Phil Donahue Show և After Dark հեռուստահաղորդումներին։ Ֆիլմում հղումներ կան նաև ֆեմինիստական ժամանակակից հարցերին, ինչպիսիք են Սառա Էվերարդի և Սաբինա Նեսայի սպանությունները։
Ֆիլմի ռեժիսորը Ms. ամսագրի հետ զրույցում նշել է, որ իրեն ութ տարի է պետք եղել՝ վավերագրական ֆիլմը նկարահանելու համար։ Նրա առաջին քայլը եղել է Անդրեա Դվորկինի պատումի հիման վրա սցենար գրելը[1]։ Գլխավոր պրոդյուսերներից է եղել Գլորիա Սթայնեմը, երաժշտությունը հեղինակել է Նիթին Սոունին[2]։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2022 թվականի հունիսին, Թրիբեքա կինոփառատոնի ընթացքում, և Շեֆիլդ վավերագրական կինոյի փառատոնին Մեծ Բրիտանիայում[3][4]։
Քննադատները հիմնականում դրական են արձագանքել ֆիլմի հիբրիդային ոճին[2][4]։ The New Yorker-ի հեղինակ Ռիչարդ Բրոդին ֆիլմը «խորապես ազդող» է անվանել, իսկ The London Magazine-ն այն անվանել է «հուզական և հզոր»[3][4]։ IndieWire-ի գրախոսականը ևս գնահատել է ֆիլմը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.