Իհլենի հայտարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Իհլենի հայտարարություն, 1919 թ․ հուլիսի 22-ին Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Նիլս Կլաուս Իհլենի կողմից Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի սուվերեն տիրապետության վերաբերյալ կատարված հայտարարություն, որում Իհլենը բանավոր հայտնել է Դանիայի նախարարին, որ «․․․արքայական [դանիական] կառավարության պլանները ամբողջ Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի սուվերենության վերաբերյալ․․․ խոչընդոտների չեն հանդիպի Նորվեգիայի կողմից»։ Հայտարարությունը խնդրո առարկա դարձավ, երբ հարց բարձրացվեց, թե արդյոք այն պարտադիր ուժ ունի Նորվեգիայի համար։ Հարցն այնուհետև քննվեց Արդարադատության միջազգային դատարանում որպես Արևելյան Գրենլանդիայի Գործ 1933-ին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/EricTheRedsLand.gif/220px-EricTheRedsLand.gif)