From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Անդրեինի (իտալ.՝ Isabella Andreini, ծննդյան անունը՝ Իզաբելլա Կանալի, հայտնի է նաև որպես Իզաբելլա դա Պադովա, 1562[1][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[2] - հունիսի 11, 1604[4], Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[2]), կոմեդիա դել'արտեի իտալացի դերասանուհի, որի պատվին կոչվել է Իզաբելլայի դիմակը[5], դրամատուրգ, բանաստեղծուհի։ Եղել է իր ժամանակի ամենահայտնի դերասաններից մեկը[6], 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայտնի Վենետիկի իտալացի դերասանների ընտանիքի ներկայացուցիչ։
Իզաբելլա Անդրեինի իտալ.՝ Isabella Andreini | |
---|---|
Ծնվել է | 1562[1][2][3][…] |
Ծննդավայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[2] |
Մահացել է | հունիսի 11, 1604[4] |
Մահվան վայր | Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | դերասանուհի, բանաստեղծուհի, թատրոնի դերասանուհի և գրող |
Ամուսին(ներ) | Francesco Andreini? |
Երեխա(ներ) | Giambattista Andreini? |
Ֆրանչեսկո Անդրեինիի կինը, Ջամբատիստա Անդրեինիի մայրը։
Ծնվել է 1562 թվականին Պադովայում։ Չնայած նրա ընտանիքը հարուստ չի եղել, Իզաբելլան ստացել է լիարժեք դասական կրթություն։ Հետաքրքրվել է գրականությամբ, մշակույթով, տիրապետել է մի քանի լեզուների[7], որոնք հետագայում օգտագործել է իր La Pazzia d'Isabella («Իզաբելլայի ազտվածային խենթությունը») թատերական ներկայացման մեջ[8]։
1576 թվականին Իզաբելլա Անդրեինին տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Ֆլամինիո Սկալայի թատերախումբ։ Նա հանդես է եկել որպես «Ջելոզի» (I Gelosi) իտալական դերասանական թատերախմբի կազմում, որը վայելել է Հյուսիսային Իտալիայի արիստոկրատների հովանավորությունը, ելույթ ունեցել Իտալիայի և Ֆրանսիայի բարձրագույն սոցիալական շրջանակների ներկայացուցիչների առաջ։ Ֆրանսիայի թագավոր Հենրի III-ը սիրում էր դիտել այս թատերախմբի ներկայացումները և դիտել է նրանց ներկայացումը Վենետիկում, որտեղ Իզաբելլան նույնպես ելույթ է ունենեցել։ 1589 թվականին նա խաղացել է Ֆլորենցիայում Ֆերդինանդո I Մեդիչիի և Քրիստինա Լոթարինգացու հարսանեկան արարողության ժամանակ։ Խմբի հետ Իզաբելլա Անդրեինին աշխատել է մինչև իր մահը[9]։
Իզաբելլա Անդրիենին եղել է դիմակների թատրոնի ամենահայտնի դերասանուհին, իր անունը կրող քնարական հերոսուհու հմայիչ կերպարի ստեղծողը։ Իզաբելլան ունեցել է իմպրովիզացիայի[10] յուրօրինակ շնորհ, աչքի է ընկել հազվագյուտ գեղեցկությամբ, խելքով և կրթությամբ, որոնք գովերգել են Տորկվատո Տասսոն, Ջամբատիստա Մարինոն և Գաբրիելլո Կյաբրերան։
Բեմում ելույթ ունենալուց բացի Իզաբելլա Անդրեինին շատ ժամանակ է նվիրե գրական գործունեությանը, գրել է պիեսներ և բանաստեղծություններ։ 1587 թվականից սկսած նրա սոնետները տպագրվել են իտալական զանազան գրքերում և ժողովածուներում։ «Միրտիլլա» («Mirtilla», 1588) պիեսի հրատարակումից հետո Իզաբելլա Անդրեինին սկսել է թղթակցել բազմաթիվ գրական գործիչների հետ, մասնակցել նրանց հանդիպումներին, ինչը արտառոց նվաճում էր այդ ժամանակի կնոջ համար։ 1601 թվականին դարձել է Accademia degli Intenti առընթեր գրական միության անդամ Պավիայում և վերցրել Accesa կեղծանունը։ Հռոմեական կարդինալ Ջորջիո Ցինտիո Ալդոբրանդինիի կողմից անցկացվող պոեզիայի մրցույթում Իզաբելլա Անդրեինին գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով բանաստեղծ Տորկվատո Տասսո։
Իր ստեղծագործությամբ Իզաբելլա Անդրեինին ոգեշնչել է ֆրանսիացի բազմաթիվ բանաստեղծների, մասնավորապես Իսահակ դյու Ռայերին (շուրջ 1631)։
1602 թվականին Իզաբելլա Անդրեինին «Ջելոզի» խմբի հետ շրջագայել է Իտալիայի հյուսիսում, իսկ 1603 թվականին՝ ելույթ է ունեցել Հենրի 4-ի և Մարիա Մեդիչիի պալատում Ֆոնտենբլոյում և Փարիզում։ Այս շրջագայությունը եղել է վերջինը նրա կյանքում. Իտալիա վերադառնալից Իզաբելլա Անդրեինին Լիոնի մերձակայքում մահացել է վիժումի հետևանքներից։ Այնտեղ էլ թաղվել է Սուրբ Խաչ եկեղեցում[11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.