իսպանացի օպերային երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելա Կոլբրան (իսպ.՝ Isabella Colbran, փետրվարի 2, 1785[1], Մադրիդ, Իսպանիա[2] - հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…], Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6]), իսպանացի օպերային երգչուհի, ով ստեղծագործական հաջողությունների է հասել Իտալիայում։ Կոլբրանի ձայնը աչքի է ընկել լայն դիապազոնով, համարվել է դրամատիկական սոպրանո, ոմանց կարծիքով` մեցցո–սոպրանո, նաև սոպրանո–սֆոգատո։ Համագործակցել է իտալացի օպերային կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հետ` մարմնավորելով բազմաթիվ դերեր նրա օպերաներում («Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի» (Եղիսաբեթ), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Արմիդա» (Արմիդա), «Լճի օրիորդը» (Հեղինե), «Մեհմեդ II» (Աննա), «Շամիրամ» (Շամիրամ))։
Իզաբելա Կոլբրան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1785[1] Մադրիդ, Իսպանիա[2] |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…] (60 տարեկան) Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6] |
Գերեզման | Grave of Rossini Colbran |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Ջոակինո Ռոսսինի |
Isabella Colbran Վիքիպահեստում |
Ամուսնացել է Ռոսսինիի հետ 1822 թ. մարտի 22–ին, ամուսնալուծվել են 1830-ական թթ. կեսերին։
Կոլբրանի ձայնի տեմբրը բնութագրվում է որպես «քաղցր», «հյութալի»` հարուստ միջին ռեգիստրով[7][8]։ Նրա համար գրված Ռոսինիի երաժշտությունը[9] ենթադրում է երաժշտական գեղգեղանքների, ստակատոների, լեգատոների, բարձրացող և իջնող ելևէջների նկատմամբ կատարյալ վարպետություն[7]։ Նրա վոկալ դիապազոնը տարածվում էր փոքր օկտավայի ֆա դիեզից մինչև երրորդ օկտավայի մի երբեմն ֆա նոտաներ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.