From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Իզաբել Գուլար Դուրադո (պորտ.՝ Maria Izabel Goulart Dourado, հոկտեմբերի 23, 1984[1][2], Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել, առավել հայտնի որպես «Victoria’s Secret Angels»-ից մեկը։
Իզաբել Գուլար Maria Izabel Goulart Dourado | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1984[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | izabelgoulart.com |
Izabel Goulart Վիքիպահեստում |
Ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Ունի իտալական և բրազիլական արմատներ, ընտանիքը բազմանդամ է, ունի 4 եղբայր և մեկ քույր։
14 տարեկանում տեղափոխվել է Սան Պաուլո նահանգի կենտրոն, որտեղ սկսել է աշխատել մոդել։ Մասնակցել է «Oscar de la Renta», «Valentino», «Dolce and Gabbana», «Chanel», «Michael Kors», «Ralph Lauren» և «Stella McCartney» նորաձևության տների ցուցադրություններին։
Իզաբելը հայտնվել է GQ, Vogue, L’Officiel, Marie Claire և Esquire ամսագրերի շապիկին։ Դեբյուտը հանրահայտ Victoria's Secret Fashion Show-ում կայացել է 2005 թ., իսկ 2006-ին նա արդեն «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» էր։
Գուլարը սահուն տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և ֆրանսերենին[3]։ Նա 2006 թվականին սկսել է հանդիպել գործարար Մարսելո Կոշտայի հետ[4]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 6 տարի անց և այժմ Իզաբելը հանդիպում է գերմանացի դարպասապահ Քևին Տրապպի հետ։
Գուլարը, որի եղբայրն ունի առաջին աստիճանի դիաբետ[5], բարեգործական աշխատանքներ է կատարում, օգնում է իր հայրենի Բրազիլիայի հիվանդանոցներին գումարով, որպեսզի դիաբետով հիվանդ երեխաներին ըստ անհրաժեշտության անվճար ինսուլին տրամադրեն։ Նա նաև ակտիվ դեր ունի Մայամիի համալսարանի Դիաբետի հետազոտական ինստիտուտում (ԴՀԻ)։ 2009 թվականին Գուլարը դարձավ ԴՀԻ-ի միջազգային դեսպան և նրա դերն էր տարածելու ԴՀԻ-ի աշխատանքը իր ճամփորդությունների ընթացքում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.