From Wikipedia, the free encyclopedia
Իգաձորը լքված գյուղ է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այն գտնվում է Երիցուշեն գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Գորտագարակ լճից սկիզբ առնող Իրիցաջուր և Իգաձոր գետերի և դրանց վտակների ափին, սաղարթախիտ անտառներով պատված ձորակների միջև[2]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։
Գյուղ | ||
---|---|---|
Իգաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան (Արցախ) | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Առաջին հիշատակում | 12-րդ դար | |
ԲԾՄ | 1625 մ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Իգաձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1650 մետր բարձրության վրա և 50-60 մետրով ցածր է հարևան Երիցուշենից։ Իգաձորի մասին առաջին հիշատակությունը 12-13-րդ դարերի մի արձանագրությունում է, որը գտնվել է գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածնավանքի նվիրատվական արձանագրություններից մեկում, որտեղ գյուղի մի թաղամասը հիշատակվել է որպես վանքի սեփականություն։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղում բնակություն են հաստատել քոչվոր անասնապահներ իսլամադավան տարբեր ցեղերից։ Այդ ժամանակաշրջանից սկսած գյուղը վերանվանվել է Բաղրլու (թուրքերեն՝ Bağırli)[2]: 1993 թ. գարնանը գյուղն ազատագրվել է շրջանի մյուս բնակավայրերի հետ միասին։
Գյուղի հարավային թաղամասում պահպանվել են հայկական գերեզմանոցից մնացած մասնատված խաչքարեր։ Խաչքարների բեկորներից մեկի վրա պահպանել է արձանագրության սկզբնամասը։ Բեկորներից մեկի վրա մնացել է արձանագրություն։ Այդ բեկորը մանուշակագույն կարծր ավազաքարից գեղաքանդակ է։ Մեկ այլ բեկորը մեկ այլ խաչքարի ձախակողմյան մասն է, որի եզրագոտին հյուսածո է, մնացած մասերը` զուսպ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.