From Wikipedia, the free encyclopedia
Իասիոն (հին հունարեն՝ Ἰασίων), հին հունական դիցաբանությունում[5] Զևսի և Էլեկտրա աստղաբույլի որդին[6], Դարդանի եղբայրը, Դեմետրայի սիրելին։ Հին աշխարհում հողագործության աստվածություն։ Որոշ լեգենդների համաձայն Իասիոնը հանձիպեց իրեն սիրահարված Դեմետրային երեք անգամ այրված դաշտում` Կրետե կղզու վրա։ Դրա համար Զևսը նրան սպանեց։ Իասիոնի մահօիս հետո Դեմետրայի վիշտն այնքան մեծ էր, որ նա հրաժարվեց բերք տալ մարդկանց։ Այդ ժամանակ Օլիմպոսի աստվածները թույլ տվեցին Իասիոնին ամեն օր դուրս գալ ստորեկրյա թագավորությունից և հետ վերադառնալ երկիր` Դեմետրայի մոտ։ Այս լեգենը նման է Պերսեփոնեի առևանգման մասին լեգենդին և նրան երկիր վերադարձնելուն։ Իասիոնի վերադարձը երկիր խորհրդանշում է տարվա եղանակների փոփոխությունը։ Դեմետրայի և Իասիոնի կապից ծնվեց Պլուտոսը (հարստության և առատության աստվածը), վերջինս նրանցից ստացավ նրանցից հացահատիկի սերմեր և սովորեցրեց մարկանց հող մշակել։ Լեգենդի մեկ այլ տարբերակում ասվում է, որ Իասիոնը Հարմոնիայի` Կամդայի կնոջ եղբայրն էր, ում հարսանիքի ժամանակ էլ նա հանդիպեց Դեմետրային[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.