From Wikipedia, the free encyclopedia
Ժասմին Տուքս (հունվարի 2, 1991, Huntington Beach, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի մոդել։
Ժասմին Տուքս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Huntington Beach, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Fountain Valley High School? |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Ամուսին | Juan David Borrero? |
Jasmine Tookes Վիքիպահեստում |
Տուքսը ծնվել և մեծացել է Հանինգտոն Բիչում (Կալիֆորնիա)[2]։ Նա ունի փոքր քույր[2]։ Նրա մայրը հայտնիների նորաձևության ոճաբան է[2]։ Զբաղվել է մարմնամարզությամբ մոտ 10 տարի և մինչ մոդել դառնալը նաև պարապել վոլեյբոլ և ֆուտբոլ։ Դարձել է մոդել 15 տարեկանում[2]։ Տուքսը հայտնաբերվել է իր մոր սրահում՝ մի գործնական ժամադրության ժամանակ[2]։
2010 թվականին հայտնի դարձավ, որ Տուքսը և դերասան Բրենդոն Մայքլ Սմիթը ժամադրվել են շուրջ մեկ տարի[3]։ Իսկ 2012 թվականից սկսած նա հանդիպում է մոդել Թոբայաս Սորենսենի հետ[4][4]։ Տուքսը ունի արևմտյան հինդու, աֆրիկացու արմատներ, իսկ նրա մայրական տատիկը Կովկասից է[5]։
Առաջին անգամ՝ 2010 թվականին գովազդել է Gap ընկերությունը և ուգի կոշիկներ[2]։ Մինչև միջազգային ասպարեզ դուրս գալը նա 2011 թվականին մասնակցեց DKNY և Vogue Italia–ի նախագծերին[2]։ Ըստ New York Post թերթի, երբ Օփրա Ուինֆրին 2011 թվականի հոկտեմբերին տեսնելով Տուքսին անցուղով քայլելիս, զարմացել է և գովերգել նրա փափուկ մաշկը[6]։ 2011 սեպտեմբերի 27–ին models.com–ը ներգրավել է Տուքսին «Թոփ 10 նոր մոդելները» ցանկում[7]։ Նա մասնակցել է 2011 թվականի Գարնանային նորաձևության շոուին և դրա շնորհից դարձել Style ամսագրի թոփ նոր մոդել[8][9]։ 2012 թվականին մասնակցել է Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ French Vogue–ը անվանել է նրան իրենց 2012-2013 գարուն/ձմեռ նորաձևության շոուի թոփ 10 նոր դեմքեր–ից մեկը[10]։ Նա նաև քայլել է այնպիսի հայտնի ընկերությունների նորաձևության շոուների համար, ինչպիսիք են՝ Calvin Klein, Tom Ford, Prada, Miu Miu և Վերսաչե[7]։ 2015 թվականին նա դարձավ Victoria's Secret–ի Հրեշտակ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.