Ժակմել (հայիթ․ կրեոլ․՝ Jakmèl), քաղաք Հայիթիի Հանրապետությունում։ Տեղկայաված է երկրի հարավային մասում։
Հիմնադրվել է 1698 թվականին ֆրանսիացի գաղթարարների կողմից և անունը դրվել է «Յակիմել»։ Հետագայում անվանումն ավելի բարեհունչ դարձնելու համար քաղաքի անվանումը դարձել է «Ժակմել»։ Քաղաքը դարձել է ֆրանսիական Սանտո-Դոմինգո գաղութի կենտրոնը։ 1799 թվականին այստեղ տեղի է ունեցել մուլատների ապպստամբություն, որը ավելի հայտնի է Դանակների պատերազմ անվամբ, իսկ 1800 թվականին ապստամբությունը ճնշվել է։
2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 32 903 մարդ[1]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1982 | 2003 | 2013 |
---|---|---|
13 730 | 26 077 | 32 903 |
2010թվականի հունվարի 12-ին Հաիթիում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ, որը հանգեցրել է ծանր ավերածությունների և զոհերի[2]։ Առաջին տեմբլորը ցնցեց քաղաքը ժամը 4։ 40-ին, սակայն ավելի ուշ տեմբլորը ժամը 5։ 37- ին կանգնեցրեց տաճարի ժամացույցը։ Jacmel ռադիոկայանը հաշվարկել է, որ առնվազն 5000 մարդ Է զոհվել երկրաշարժից, թեև քաղաքապետ Զեննի Էդվինն ավելի ուշ հայտնել է, որ մահերի թիվը մոտ եղել է 300-500, սիկ վիրավորվածներինը՝ 4000 : Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով մարդկանց տեղափոխվել են հիվանդանոց[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.