From Wikipedia, the free encyclopedia
Ժաքլին Քենեդին (հուլիսի 28, 1929[1][2][3][…], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 19, 1994[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), 1961-1963 թթ եղել է ԱՄՆ առաջին տիկինը։ Ստացել է լրագրողի մասնագիտություն։ 1953 թ.-ին նա ամուսնանում է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հետ։ 1960-ակամ թվականներին ամերիկացիները նրան համարում էին իրենց ազգային արժեքը։ Նա խորհրդանիշ էր և լեգենդ, պաշտելի էր և սիրելի։ Սակայն նրա ամուսնական կյանքը դյուրին չէր։ Երբ 1963 թ.-ին սպանում են Ջոն Քենեդուն Ժաքլինը երկար չի ողբում և արդեն հոկտեմբերի 20-ին ամուսնանում է Արիստոտել Օնասիսի հետ։ Այդ ամուսնությունը նրանց երջանկություն չի պարգևում, և որոշ ժամանակ անց նրանցից յուրաքանչյուրը դրսում արկած էր որոնում։ Ժաքլինի սիրային արկածների հերոսներն էին Ֆրենկ Սինատրան, հայտնի լրագրող Փիթեր Հեմիլլը, գործարար Մորիս Թեմփլսմենը և այլն։ Օնասիսի մահից հետո Ժաքլինին մնացած մեծ հարստությունը հնարավորություն տվեց հետագայում ևս ցոփ ու շվայտ կյանք վարելու։ 64 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվեց ավշային համակարգի քաղցկեղ։ Ժաքլին Քենեդին վախճանվեց 1994 թ.-ի մայիսի 19-ին։ Թաղված է ամուսնու կողքին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ժաքլին Բուվիե Քենեդի | |
Jacqueline Kennedy | |
ԱՄՆ-ի 35-րդ Առաջին տիկին | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվար 20, 1961 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | նոյեմբեր 22, 1963 |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
Նախորդող՝ | Մեյմի Էյզենհաուեր |
Հաջորդող՝ | Լեդի Բեյնս Ջոնսոն |
Ծննդյան օր՝ | հուլիսի 28, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սաութհեմփթոն, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ |
Վախճանի օր՝ | մայիսի 19, 1994[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Ամուսին ՝ | JFK[5] և Արիստոտել Օնասիս[5] |
Երեխաներ՝ | Առաբելլա, Քեռոլայն, Ջոն, Պատրիկ |
Դինաստիա՝ | Քենեդիների ընտանիքը և Bouvier family? |
Հայր՝ | Ջոն Վերնոն Բուվիե III[5] |
Մայր՝ | Ջանեթ Լի Բուվիե[5] |
Պարգևներ՝ | |
Ժակլին Բուվյեն ծնվել է 1929 թ. հուլիսի 28-ին Նյու Յորքի Սաութհեմփթոն արվարձանում, միջնորդ Ջոն Բուվյե III-ի և Ջանետ Նորթոն Լիի ընտանիքում։ Մոր ընտանիքը ուներ իռլանդական ծագում, իսկ հոր ընտանիքը՝ ֆրանսիական և անգլիական։ 1933 թ. ծնվեց նրա քույրը՝ Քերոլայն Լին։ Ժակլինի ծնողները ամուսնալուծվել են 1940 թ. և նրա մայրը 1942 թ. ամուսնացել է միլիոնատեր, Standard Oil –ի ժառանգորդ՝ Հյու Օչինկլոսի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխաներ. Ջանեթ և Ջեյմս Օչինկլոսները։ Վաղ տարիքում Ժակլինը եղել է անգերազանցելի ձիավար եւ ձիավարությունը մնում է իր ողջ կյանքի, ընթացքի կիրքը։ Որպես երեխա, նա նաև սիրում էր նկարչությունը, կարդալը, լակրոս։
Ժակլինը սովորել է Holton-Arms School-ում, Մերիլենդում (1942-1944) և տիկին Պորտերի դպրոցում, որը գտնվում է Ֆարմինգթոնում, Կոնեկտիկուտ նահանգում (1944-1947)։ 1947 թ. Բուվյեն ընդունվել է Վասսար-քոլեջ (Պաուկիպսի, Նյու Յորք)։ Սովորելով նախավերջին տարին, մեկնել է Փարիզ, որպեսզի կատարելագործի ֆրանսերենը, շփվի եվրոպական մշակույթի և գրականության հետ, արտասահմանում ուսուցում ստանալու ծրագրով։ Վերադառնալով ԱՄՆ, նա սովորում է Ջորջ Վաշինգտոն համալսարանում (Վաշինգտոն)։ 1951 թ. նա ստացել է արվեստի բակալավրի ֆրանսիական գրականության դիպլոմ։ Համալսարանի ավարտելուց հետո քրոջ՝ Քերոլայն Լիի հետ մեկնում են Եվրոպա ճամփորդության, որտեղ իր քրոջ հետ համատեղ գրել է միակ ինքնակենսագրական գիրքը «Մի յուրահատուկ ամառ»։ Դա միակ հրատարակությունն է, որտեղ կան նրա նկարները։ Համալսարանը ավարտելուց հետո Ժակլինը դարձել է The Washington Times-Herald օրաթերթի թղթակիցը։ Նա պետք էր սրամիտ հարցեր տար փողոցում պատահականորեն ընտրված մարդկանց և նկարեր նրանց։ Բուվյեն հետագայում շարունակում է ուսումը՝ ԱՄՆ-ի Պատմությունը, Ջորջթաուի համալսարանում (Վաշինգտոն)։
1952 թ. մայիսին Ժակլին Բուվյեն և Ջոն Քենեդին պաշտոնապես ներկայացվել են միմյանց՝ ընկերների կողմից կազմակերպված ճաշկերույթին։ Նրանք սկսեցին հանդիպել և հունիսի 25, 1953 թ. հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1953 թ. սեպտեմբերի 12-ին Նյուպորտի (Ռոդ-Այլենդ նահանգ) Սուրբ Մարիամ եկեղեցում։ Արարողությունը կատարել է Բոստոնի արքեպիսկոպոս Ռիչարդ Կուշինգը, որին մասնակցել են մոտ 700 ընկերներ և բարեկամներ և 1200 հոգի Ժակլինի հայրենի տանը՝ Համերսմիթ –Ֆարմում։ Նորապսակները իրենց մեղրամիսը անցկացրին Ակապուլկոյում, իսկ հետո բնակվել են իրենց նոր տանը Մակլինում, Վիրջինիա։ Ընտանեկան կյանքը մշտապես ստվերում է եղել ամուսնու փոփոխությունների պատճառով։ Առաջին հղիությունը Ժակլինի մոտ ձախողվեց 1956 թ. օգոստոսի 23-ին, արյունահեղության և վաղաժամկետ ծննդյան պատճառով, ծնվեց մեռած աղջիկ։ Նույն տարում, զույգը վաճառում է իրենց տունը եւ տեղափոխվում Նորթ-Սթրիթի իրենց առանձնատունը Ջորջթաունում։ 1957 թ. նոյեմբերի 27-ին ծնվում է շատ սպասված դուստրը՝Քերոլայն Բուվյե Քենեդին։ 1960 թ. Երախտագիտության օրը ծնվում է նրանց որդին Ջոն Ֆիտջերալդ Քենեդի կրտսերը։ Երեք տարի հետո, 1963 թ. օգոստոսի 7-ին, Ժակլինին տեղափոխեցին հիվանդանոց առողջության վատթարացման պատճառով և ժամկետից շուտ կեսարիանով ծնվում է Պատրիկ Բուվյե Քենեդին։ Երկու օր հետո, 1963 թ. օգոստոսի 9-ին, Պատրիկը մահանում է շնչառական հյուծման սինդրոմի պատճառով։
1960 թ. հունվարի 3-ին Ջոն Քենեդին հայտարարեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և սկսեց լայն նախընտրական քարոզարշավ, որտեղ Ժակլինը մտադիր էր ակտիվ դեր խաղալ, սակայն շուտով Ջոն Քենեդին իմացավ, որ նա հղի է։ Իր նախորդ դժվարին հղիությունների պատճառով, ընտանեկան բժիշկը խստորեն խորհուրդ տվեց, որ Ժակլինը մնա տունը։ Չնայած դրան, Ժակլինը մասնակցում է ամուսնու քարոզարշավին՝պատասխանելով նամակներին, ձայնագրելով գովազդային հոլովակներ, տալով հարցազրույց թերթերին և հեռուստատեսությանը ինչպես նաև ղեկավարում է իր թերթը, որի անվանումն էր Campaign Wife, սակայն հանրության դատին հազվադեպ էր հանձնվում։ Ժակլին Քենեդին տիրապետում էր ֆրանսերենին և իսպաներենին, իսկ քարոզարշավի ընթացքում տիրապետում էր նաև իտալերենին և լեհերենին։
1960 թ. նոյեմբերի 8-ին, նախագահական ընտրություններում Ջոն Քենեդին հաղթեց հանրապետական Ռիչարդ Նիկսոնին։ Երկու շաբաթ հետո ծնվեց նրանց առաջին որդին՝Ջոն կրտսերը։1961 թ. հունվարի 20 -ին երբ նրա ամուսինը նախագահական երդում տվեց, Ժակլին Քենեդին դարձավ ամենաերիտասարդ (31 տարեկան)առաջին տիկիններից մեկը, պատմության մեջ։ Նրանից փոքր եղել էին միայն Ֆրենսիս Քլիվլենդը և Ջուլիա Թայլերը։
Ինչպես ցանկացած առաջին տիկին, Ժաքլին Քենեդին գտնվում էր ուշադրության կենտրոնում։ Նա տալիս էր հարցազրույցներ, նկարվում էր լուսանկարիչների համար, սակայն պահում էր հեռավորություն լրագրողների և իր, իր ընտանիքի միջև։ Ժաքլին Քենեդին կազմակերպում էր հրաշալի ընդունելություններ Սպիտակ տանը, վերականգնում է իր ինտերիերը։ Անփոփոխ ոճի զգացումամբ և վայելչությամբ նա նվաճում է ոչ միայն դիվանագետների այլ նաև հասարակ ամերիկացիների հարգանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.