![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/DoNotFeedTroll.svg/langhy-640px-DoNotFeedTroll.svg.png&w=640&q=50)
Թրոլ (սլենգ)
From Wikipedia, the free encyclopedia
Թրոլ, հասկացություն, սլենգում վերագրում են այն մարդուն, որը հարապարակում է միտումնավոր վիրավորական կամ սադրիչ, ոչ անկեղծ, շեղող[1], կողմնակի կամ թեմայից դուրս հաղորդագրություններ առցանց (օրինակ՝ սոցիալական ցանցերում, լրատվական խմբում, ֆորումում, զրուցարանում, առցանց տեսախաղում) կամ իրական կյանքում՝ ուրիշներին դրդելու հուզական արձագանքներ դրսևորելու մտադրության[2], կամ շահարկելու ուրիշների ընկալումը, այդպիսով հանդես գալով որպես կռվարար կամ սադրիչ։ Թրոլների նմանատիպ վարքագիծը սովորաբար զվարճանքի կամ որոշակի արդյունքի հասնելու համար է, ինչպիսին է հակառակորդի առցանց գործունեությունը խաթարելը կամ այլ մարդկանց դիտավորյալ շփոթություն կամ վնաս պատճառելը[3]։
Ենթակատեգորիա | համացանցային օգտատեր, կատակասեր ![]() | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | թրոլ ![]() | |
Տվյալ գործունեության դաշտ | թրոլինգ ![]() |
Այս համատեքստում «թրոլ»-ի և՛ գոյական, և՛ բայական ձևերը հաճախ ասոցացվում են համացանցային խոսույթի հետ։ Վերջին տարիներին ԶԼՄ-ների ուշադրության արդյունքում թրոլինգը հավասարեցվել է առցանց ոտնձգություններին։ Courier-Mail-ը և The Today Show-ն օգտագործում են «թրոլ» բառը որպես՝ «մարդ, որը խեղաթյուրում է ինտերնետային հարգանքի տուրքի կայքերը՝ նպատակ ունենալով վիշտ պատճառել ընտանիքներին»[4][5]։ Բացի այդ, թրոլինգի դրսևորումները ներառվել են հայտնի գեղարվեստական ստեղծագործություններում, ինչպիսին է HBO The Newsroom հեռուստատեսային ծրագիրը, որտեղ գլխավոր հերոսը առցանց հանդիպում է հալածող մարդկանց և փորձում է ներթափանցել նրանց շրջանակներ՝ հրապարակելով բացասական սեռական մեկնաբանություններ[6]։