From Wikipedia, the free encyclopedia
Թրեմեյն Ալդոն Նևերսոն (անգլ.՝ Tremaine Aldon Neverson, նոյեմբերի 28, 1984[1], Փիթսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և ռեփեր, ով ավելի հայտնի է Թրեյ Սոնգզ (անգլ.՝ Trey Songz) բեմական կեղծանվամբ։ Իր դեբյուտային՝ «I Gotta Make It» ստուդիական ալբոմը նա թողարկել է 2005 թվականին, իսկ «Trey Day» կոչվող նրա երկրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականներին։ 2009 թվականին լույս է տեսնում նրա երրորդ ալբոմը, որը կոչվում է «Ready», իսկ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին «Passion, Pain & Pleasure» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ «Chapter V» կոչվող ալբոմը թողարկվում է 2012 թվականի օգոստոսի 21-ին և դառնում է նրա թվով հինգերորդ ալբոմը։ 2014 թվականի հուլիսի 1-ին նա թողարկում է իր «Trigga» կոչվող վեցերորդ ստուդիական ալբոմը։
Թրեյ Սոնգզ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Trey Songz |
Ի ծնե անուն | Թրեմեյն Ալդոն Նևերսոն |
Նաև հայտնի է որպես | Trey Songz |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1984 (39 տարեկան) Պիտերսբուրգ, Վիրջինիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, հիփ հոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, դերասան, ռեփեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 2003-ներկա |
Լեյբլ | Atlantic Records, Songbook |
Կրթություն | Petersburg High School? (2003) |
Կայք | treysongz.com |
Trey Songz Վիքիպահեստում |
Թրեմեյն Ալդոն Նևերսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին, Վիրջինիա նահանգի Պիտերսբուրգ քաղաքում[2]։ Նրա մայրը՝ Էփրիլ Թաքերը, 17 տարեկան է եղել երբ նա ծնվել է[3]։ Թրեյը ի սկզբանե չի ունեցել ձգտում երաժշտության հանդեպ, ասելով, որ երգեցողությունը իր համար չէ, մինչև մյուսները սկսել նկատել, որ նա ունի լավ ձայնային տվյալներ[4]։ Նա սկզբում միայն երգել է ընտանիքի և ընկերների քաջալերանքով, սակայն երբ 15 տարեկանում հանդիպում է երաժշտական պրոդյուսեր Թրոյ Թեյլորին, սկսում է ավելի լուրջ վերաբերվել երաժշտությանը[5]։ 2002 թվականին նա ավարտում է Պիտերսբուրգի ավագ դպրոցը, իսկ 2003 թվականին տեղափոխվում է Նյու Ջերսի, որտեղ Թրոյ Թեյլորի օգնությամբ ստորագրում է պայմանագիր Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ և սկսում է ձայնագրել իր սեփական երաժշտությունը[2]։
Տարբեր հարցազրույցներում Թրեյ Սոնգզը նշել է, որ դեռ երիտասարդ տարիքից նա ռեփեր Ջեյ Զին համարել է իրեն ամենաշատը ոգեշնչող կատարողներից մեկը[6][7]։ Ըստ նրա՝ Ջեյ Զին ոչ միայն ազդել է իր երաժշտական կարիերայի վրա, այլ նաև կյանքի[6]։ Larry King Now վեբ ծրագրին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ ստացել է հնարավորություն աշխատելու Ջեյ Զիի հետ, դա մեծ պատիվ է եղել իր համար[7]։ Թրեյը իրեն ոգեշնչած կատարողների թվին է դասում նաև R&B/սոուլ երգիչ Դի Անջելոյին[8]։
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«I Gotta Make It» |
|
«Trey Day» |
|
«Ready» |
|
«Passion, Pain & Pleasure» |
|
«Chapter V» |
|
«Trigga» |
|
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Inevitable» |
|
«Intermission I & II» |
|
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«In My Mind» |
|
«Genesis» |
|
«Anticipation» |
|
«#LemmeHolDatBeat» |
|
«Anticipation II» |
|
«#LemmeHolDatBeat2» |
|
«To Whom It May Concern» |
|
«Trappy New Years» (Fabolous-ի հետ) |
|
«Anticipation III» |
|
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2010 | «Քարոզչի երեխան» | Մոնտի |
2013 | «Տեխասյան սպանդ բենզասղոցով» | Ռայան |
«Ուղեբեռի ստացման սրահ» | Դեյմոն Դիզել |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | «Լինկոլն հայթս» | Ինքը | 1 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.