From Wikipedia, the free encyclopedia
Թռչող ձուկ, Exocoetidae, ճառագայթալողակ դասին պատկանող ձկներ։ Այս տեսակի ձկների ընտանիքը հայտնի է, որպես թռչող ձուկ։ Գոյություն ունեն մոտավորապես 64 կենսաբանական տեսակներ, որոնք խմբավորված են յոթից ինը ցեղերի մեջ։ Թռչող ձուկը կարող է կատարել հզոր, ինքնագնաց թռիչքներ ջրից դուրս՝ օդում, նրանց երկար լողակները թույլ են տալիս թռչել մեծ տարածություններ։ Սա հազվադեպ հանդիպող բնական և պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է խուսափել գիշատիչներից։ Exocoetidae անվանումը ոչ միայն ներկա գիտական անվանումն է, այլև լատիներեն անվանումն է թռչող ձուկ։ Թռչող ձկների ամենահին գտածոները թվագրվում են, որպես 235-242 միլիոն տարվա հնություն ունեցող գտածոներ։ Բայց այդ գտածոները շատ են տարբերվում ժամանակակից թռչող ձկներից, որոնք 66 միլիոն տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել[1][2]։
Թռչող ձուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Exocoetidae | ||||||||||
Ցեղեր | ||||||||||
|
Exocoetidae լատիներեն անվանումն է ոչ միայն ճառագայթալողակ ձկների, այլթռչող ձկների ողջ ընտանիքի։ -idae ածանցը հաջորդում է լատիներեն exocoetus բառին, որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «դրսում քնող»[3], այս տեսակի ձկներն այս անվանումը ստացել են, որովհետև հնում մարդիկ հավատում էին, որ ձկները գիշերը դուրս էին գալիս ջրից և քնում ափին[4]։
Թռչող ձուկն ապրում է բոլոր օվկիանոսներում՝ մասնավորապես արևադարձային եւ ջերմ մերձարևադարձային ջրերում։ Նրանք սովորաբար հայտնվում են Էպիպելաջիկ գոտում։ Այս գոտին ունի օվկիանոսի մակերեսից հաշված մոտ 200 մետր խորություն։ Այն հաճախ հայտնի է նաև, որպես «Արևի գոտի» անվանումով, քանի որ այնտեղ լուսավոր է և տեսանելի։ Գրեթե բոլոր փոփոխությունները տեղի են ունենում այս գոտում, որովհետև ֆոտոսինթեզի համար այստեղ բավականաչափ լույս կա։ Հետևաբար, բույսերի և կենդանիների ճնշող մեծամասնությունը գտնվում է այս հատվածում, և հեշտությամբ կարելի է տարբերել բոլոր կենդանիներին սկսած պլանկտոններից մինչև շնաձկներ։ Չնայած նրան, որ Էպիպելաջիկ գոտին արտակարգ տարածք է թվում, դա էլ ունի իր թերությունները։ Շնորհիվ օրգանիզմների մեծ բազմազանությանը, որ կա այդ գոտում շատ են նաև գիշատիչները և դրանց զոհ գնացող տեսակները[5]։ Փոքր օրգանիզմներն, ինչպիսին թռչող ձկներն են, ավելի մեծ օրգանիզմների թիրախներ են հանդիսանում։ Նրանց համար հատկապես դժվար է հետապնդողներից խուսափելը, մինչև որ նրանք սերունդ կտան[5] Կտրուկ օվկիանոսային հոսանքները մեծ դժվարություն են առաջացնում այսպիսի փոքր ձկների՝ տվյալ միջավայրում ապրելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ապրելու դժվարին պայմանները ստիպել են ձկներին հարմարվել միջավայրին և դրա արդյունքում ձևափոխվել են նրանց կողերը[6]։ Արդյունքում թռչող ձկներն ավելի լավ են հարմարվել շրջապատող միջավայրին։ Դառնալով օդում տեղափոխվող՝ նրանք գերազանցել են իրենց հետապնդող գիշատիչներին։ Արագությունը և մանևրելու ունակությունն էլ հենց այս ձկների առավելությունն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչող ձուկը ենթարկվել է ձեւաբանական փոփոխությունների իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ։ Թռչող ձուկն ունի այսպես կոչված նեյրոնային կամարներ, որոնք կապ են հանդիսանում մկանային հյուսվածքների և կմախքի ոսկորների միջև։ Ամբողջովին լայնացած նեյրոնային կամարներն ստեղծում են ամուր կապ ողնաշարի և գանգի միջև[7]։ Սա ի վերջո այս ձկներին հնարավորություն է տալիս ունենալ ամուր ողնաշար, որն էլ օգնում է նրանց թռիչքի ժամանակ։ Ամուր մարմին ունենալը թռիչքի ժամանակ ձկանը տալիս է աերոդինամիկ առավելություններ, մեծացնում է թռիչքի արագությունը[7] Ամուր ողնաշարն ու պոչը այս ձկներին հնարավորություն է տալիս մարմինը դուրս հրել ջրից և սահել-անցնել բավականաչափ տարածություն ինչպես նաև ամուր մարմնի շնորհիվ ձկները կորցնում են իրենց ճկունությունը, ինչն էլ օգնում է նրանց թռիչքի ընթացքում վայր չընկնել[8]։ Յուրաքանչյուր թռիչքի (սահքի) վերջում ձուկը կարող է կամ գլխիվայր իջնել ջրի մեջ և շարունակել լողալ, կամ պոչով հրվել ջրին և նոր թռիչք սկսել[9][10]։ թռչող ձկների «թևը» նման է թռչունների թևին և ունի նույն աերոդինամիկան։ «Թևը» ձկանը հնարավորություն է տալիս թռչել ուղիղ կամ թեքվել թռիչքի ընթացքում[11]։
Genus Exocoetus-ն ունի մեկ զույգ թև և ամուր կազմավորված մարմին, մինչդեռ Cypselurus-ն ունի տափակ մարմին և երկու զույգ թև, ինչն էլ ձկան՝ օդում մնալու ժամանակը հասցնում է առավելագույնի։ 1900-ից 1930-ական թվականներին ուսումնասիրել են թռչող ձկներին, մտածելով, որ հնարավոր է նրանք նպաստեն ինքնաթիռների պատրաստմանը[11]։ Exocoetidae-ն սնվում է հիմնականում պլանկտոններով։ Իսկ իրենք կեր են հանդիսանում դելֆինների, սաղմոնների, թռչունների, կաղամարների և այլ խոշոր ձկնատեսակների համար։
2008 թվականի մայիսին Ճապոնական NHK հեռուստաընկերության անձնակազմը նկարահանել է լոքո թռչող ձկանը Ճապոնիայի Յակուշիմա կղզու ափին։ Ձուկը թռչել է 45 վայրկյան[12]։ Նախորդ ռեկորդը եղել է 42 վայրկյան[12]։ Թռչող ձկան թռիչքները, շուրջ 50 մետր են։ Նրանք կարող են ճանապարհորդել 70 կմ/ժ արագությամբ[11]։ Ծովի մակերեսից նրանց առավելագույն բարձրությունը 6 մետր է։
Ճապոնական խոհանոցում հաճախ թռչող ձկանը չորացնում են։ Ճապոնիայում թռչող ձկան ձկնկիթն օգտագործվում է սուշիի որոշ տեսակների համար և այն հայտնի է Տոբիկո անվանմամբ։ Թայվանում դա հանդիսանում է նաև որպես դիետա։ Թռչող ձուկը Բարբադոսում ազգային ուտեստներից է։ Թռչող ձկները միշտ ձգվել են դեպի լույսը և մարդիկ ձկնորսությամբ են զբաղել միայն այն ժամանակ, երբ լուսնի լույս չի եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.