Թունիսյան արաբերեն կամ արաբերեն լեզվի թունիսյան բարբառ (արաբ․՝ تونسي‎, արտասանությունը՝ [ˈtuːnsi]), մաղրիբյան արաբերենի բարբառներից մեկը, որով խոսում են Հյուսիսային Աֆրիկայի երկու երկրներում՝ Թունիսում և Ալժիրի հյուսիսարևելյան փոքրիկ հատվածում։

Այս հոդվածը արաբերեն լեզվի թունիսյան բարբառի մասին է։ Ընդհանրական լեզվի մասին տեղեկությունների համար այցելեք այստեղ
Արագ փաստեր Թունիսյան արաբերեն تونسي, Տեսակ ...
Թունիսյան արաբերեն
تونسي
Thumb
Տեսակբարբառ, լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՄաղրեբիի արաբերեն
ԵրկրներԹունիս Թունիս
Ալժիր Ալժիր
ՇրջաններՄաղրիբ
Խոսողների քանակ11 600 000 մարդ (2019)[1]
Լեզվակիրների թիվը11,2 միլիոն մարդ
ԴասակարգումԱֆրո-ասիական
Գրերի համակարգարաբերենի այբուբեն
լատիներենի այբուբեն
IETFaeb
ISO 639-1aeb
ISO 639-3aeb
 Tunisian Arabic dialects Վիքիպահեստում
Փակել

Պաշտոնական կարգավիճակ ունի միայն Թունիսի Հանրապետությունում։ Ամբողջ աշխարհում կան 11 206 900 թունիսյան արաբերենի լեզվակիրներ, որոնցից 10,8 միլիոնը ապրում է Թունիսում[2]։

Թունիսյան արաբերենը համարվում է Թունիսի բնակչության ճնշող մեծամասնության մայրենի լեզուն։ Ըստ լեզվակիրների քանակի՝ Թունիսում այս լեզվին հաջորդում է ֆրանսերենը (Ֆրանսերենով խոսում են հիմնականում Թունիսի հարավային հատվածում)։

Մարոկկոյի, Ալժիրի, Մավրիտանիայի և Լիբիայի արաբերենների հետ միասին մտնում է արաբերենի մաղրիբյան բարբառի կազմի մեջ՝ ըստ լեզվական դասակարգման։ Գրական թունիսյան արաբերենը օգտագործվում է երկրի մամուլում և գրականության մեջ[3]։

Գրականության մեջ թունիսյան արաբերենը առաջին անգամ օգտագործել է արաբ դրամատուրգ և գրող Ալի ադ-Ջուաջին (1909-1949)` «հանգած լապտեր» (արաբ․՝ فانوس منقرضة) աշխատության մեջ[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.