Թութմոս III
տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարավոն / From Wikipedia, the free encyclopedia
Թութմոս III (անգլ.՝ Thutmose III, երբեմն հանդիպում են նաև Թութմոսիս կամ Թոթմես անվանաձևերը, մ. թ. ա. 1481 - մոտ մ. թ. ա. 1425), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարավոն։ Պաշտոնապես ղեկավարել է Եգիպտոսը մոտավորապես 54 տարի և նրա գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1479 թվականի ապրիլի 28-ից մինչև 1425 թվականի մարտի 11-ը՝ երկու տարեկան հասակից մինչև հիսունվեց տարեկանում իր մահը։ Գահակալության առաջին քսաներկու տարում համառեգենտ է եղել իր խորթ մայր և հորաքույր Հատշեպսուտի հետ․ վերջինս ինքն է եղել փարավոնը։ Պահպանված հուշարձանների վրա Թութմոսն առաջինն է պատկերված, սակայն երկուսին էլ տրված են սովորական թագավորական անուններն ու տարբերանշանները, և ոչ մեկին ակնհայտ ավագություն չի վերագրված մյուսի նկատմամբ[1]։ Թութմոսը եղել է Հատշեպսուտի բանակների առաջնորդը։ Իր գահակալության վերջին երկու տարիների ընթացքում իր որդի և գահաժառանգ Ամենհոտեպ II-ին նշանակել է իր կրտսեր համառեգենտ․ նրա ավագ որդի ու իրական գահաժառանգ Ամենեմհատը մահացել էր հորից առաջ։ Նա դառնալու էր տասնութերորդ արքայատոհմի ամենահզոր փարավոններից մեկը։
Թութմոս III | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 1481 |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1425 |
KV34 | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
պետական գործիչ | |
Հայր | Թութմոս II |
Մայր | Իսետ (թագուհի) |
Երեխաներ | Ամենեմհետ, Meritamen?, Iset?, Menkheperre?, Beketamun?, Ամենհոտեպ II, Nebetiunet? և Siamun? |
Թութմոս II-ի ու Հատշեպսուտի մահից հետո դառնալով թագավորության միակ կառավարող փարավոնը՝ ստեղծել է Եգիպտոսի երբևէ ունեցած ամենամեծ կայսրությունը, իրականացրել է ոչ պակաս, քան 17 արշավանք ու նվաճել հողեր հյուսիսային Սիրիայի Նիյա թագավորությունից մինչև Նեղոսի չորրորդ կատարակտը Նուբիայում։
Մահից հետո այդ ժամանակաշրջանի մյուս փարավոնների նման հուղարկավորվել է արքաների հովտում։