From Wikipedia, the free encyclopedia
«Թոր։ Ռագնարյոկ» (անգլ.՝ Thor: Ragnarok), ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը ցուցադրվելու է 2017 թվականի ընթացքում, ստեղծվել է Marvel Comics, Marvel Studios և Walt Disney Studios Motion Pictures ընկերությունների համանուն կոմիքսի հիման վրա։ Ֆիլմը 2011 թվականին նկարահանված «Թոր» և 2013 թվականին նկարահանված «Թոր 2։ Մռայլ աշխարհը» ֆիլմերի շարունակությունն է և Marvel կինեմատոգրաֆիայի տասնյոթերորդ կինոնկարը։ ֆիլմի ռեժիսորը Տայկա Վայտիտին է, իսկ սցենարիստը` Էրիկ Փիրսոնը։ Գլխավոր դերերում` Քրիս Հեմսվորթ, Թոմ Հիդելսթոն, Քեյթ Բլանշետ, Իդրիս Էլբա, Ջեֆ Գոլդբլում, Թեսսա Թոմփսոն, Քարլ Ուրբան, Մարկ Ռուֆալո, Էնթոնի Հոփքինս։ Այս ֆիլմում Թորը մահացու մենամարտի ժամանակ պետք է հաղթի Հալքին, որպեսզի Ասգարդ աշխարհը փրկի Հելլիից և Ռագնարյոկի գալիք իրադարձություններից։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆիլմը հաստատվել է 2014 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին հայտարարվում է ֆիլմի երրորդ մասի անունը։ Հայտնի է դառնում նաև այն փաստը, որ ֆիլմում մասնակցություն պիտի ունենան Հեմսվորթը ու Հիդելսթոնը։ Հաջորդ տարվա հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Ալան Թեյլորը որոշեց չվերադառնալ, իսկ Ռուֆալոն միացավ դերասանական անձնակազմին, որպեսզի խաղա Հալքի դերը` որպես ռեժիսոր ֆիլմի նկարահանումներին է միացավ Տայկա Վայտիտին։ Ֆիլմի դերասանական կազմի մասին ավելի մանրամասն տեղեկությունները հայատարարվեցին հաջորդ տարվա մայիս ամսին։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում և Սիդնեյ քաղաքում և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերին։
Ֆիլմը ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ Ռուսաստանում` նոյեմբերի 2-ին, 3D և IMAX 3D ֆորմատներով։
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը»[19] ֆիլմի իրադարձություններից հետո, Թորը, ով Սակաար մոլորակում գերի է առանց իր զենքի, պետք է գլադիատորային մենամարտի ժամանակ հաղթի իր հին ընկերոջը` Հալքին, ժամանակին վերադառնա Ասգարդ և նրան փրկի ամենակարող Հելիից ու գալիք Ռագնարյոկից, որը կդառնա ասգարդյան քաղաքակրթության ոչնչացման պատճառը[20]։
Դերասան | Դեր |
---|---|
Քրիս Հեմսվորթ | Թոր |
Թոմ Հիդելսթոն | Լոքի |
Քեյթ Բլանշետ | Հելի |
Իդրիս Էլբա | Հեյմդալ |
Ջեֆ Գոլդբլում | Գրանդմասթեր |
Թեսսա Թոմփսոն | Վալկիրիյա |
Քարլ Ուրբան | Սքյորջ |
Մարկ Ռուֆալո | բժիշկ Հալք |
Էնթոնի Հոփքինս | Օդին |
Բենեդիկտ Քամբերբեչ | Բժիշկ Սթրենջ | Սթիվեն Սթրենջ/
Տայկա Վայտիտի | Քորգ |
Սեմ Նիլ | անհայտ է |
Ստեն Լի | (Կամեո) |
Մինչ 2013 թվականի հոկտեմբերը Թոր։ Մռայլ աշխարհը ֆիլմի դուրս գալը, Քրիս Հեմսվորթը հայտարարել է, որ նա պայմանագիր է կնքել «Թոր»-ի մասին ևս մեկ ֆիլմում նկարահանվելու և «Վրիժառուները» ֆիլմի 2 հաջորդ մասերում նկարահանելու համար, և նա ուրախ կլինի շարունակել խաղալ Թորի դերում, եթե մարդիկ ցանկանան ավելին տեսնել[21]։ Նաև մեկ ամսվա ընթացքում պրոդյուսեր Քեվին Ֆայգանը հայտարարել է, որ 2-րդ ֆիլմի վերջում մի քանի դետալներ ակնարկում են ֆիլմի 3-րդ հատվածի նկարահանման մասին, ավելացնելով` «Մենք ունենք հստակ պատմություն, որն անպայման ցանկանում ենք պատմել»[22][23]։ 2014 թվականի հունվարին Marvel-ը հայտարարեց, որ երրորդ ֆիլմի սցենարը պետք է գրեն Կրեյգ Կայլն ու Քրիստոֆեր Յոստը[24]։ 2014 թվականի հոկտեմբերին Վրիժառուները ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների մասին Հեմսվորթը ասել է, որ «Թոր 3»-ը հաջորդ տարի մեծ էկրանին չի հայտնվի[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.