From Wikipedia, the free encyclopedia
Թորբաթե-Հայդարիե (պարս.՝ تربت حيدريه), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), Թորբաթե-Հայդարիե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 140 019 մարդ (2016)[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Թորբաթե-Հայդարիե | ||
պարս.՝ تربت حيدريه | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Ռազավի Խորասան | |
Շահրեստան | Թորբաթե-Հայդարիե | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1351 մետր | |
Բնակչություն | 140 019 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 0531 | |
| ||
Գտնվում է Ռազավի Խորասան օսթանի հարավային մասում` օսթանի վարչական կենտրոն Մաշհադից մոտ 110 կմ հարավ։ Տեղադրված է Քուհե Սորխ լեռնաշղթայից հարավ` ծովի մակարդակից 1329 մետր բարձրության վրա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 140 019 մարդ, որոնք կազմում էին 43 029 տնտեսություն[3]։ Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Մաշհադից, Նիշապուրից և Սեբզևարից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.