Թոշակառուների ճանապարհորդությունը
From Wikipedia, the free encyclopedia
Թոշակառուների ճանապարհորդությունը (ֆր.՝ Bourses de voyage), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի քիչ հայտնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1903 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1903 թվականի հունվարի 1-ից (№ 193) մինչև դեկտեմբերի 15-ը (№ 263)։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1903 թվականի հուլիսի 1-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 9-ին։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1903 թվականի նոյեմբերի 19-ին՝ Լեոն Բենետտի նկարազարդումներով[1]։ Այս վեպով Ժյուլ Վեռնը եզրափակում է այն վեպերի շարքը, որտեղ գլխավոր հերոսները երեխաներ են՝ «Տասնհինգամյա նավապետը» (1878 թվական), «Երկու տարի արձակուրդ» (1888 թվական), «Մանուկը» (1893 թվական)։ Որոշ աղբյուրներում վեպը հանդիպում է «Հալլիֆաքսի ծովահենները» անվանումով։
Թոշակառուների ճանապարհորդությունը ֆր.՝ Bourses de voyage | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1903 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կիպ եղբայրները |
Հաջորդ | Դրամա Լիֆլանդիայում |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1903 |
![]() |