From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Հեյդեն Չարչ (անգլ.՝ Thomas Haden Church, ծնունդով՝ Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն (անգլ.՝ Thomas Richard McMillen, հունիսի 17, 1960[1][2], Woodland, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։
Ծնվել է 1960 թվականի հունիսի 17֊ին Էլ Պասոյում՝ բժշկական սպայի ընտանիքում․ վեց երեխաներից երրորդն է[5]։ Ծննդյան անունը Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն է։ Սկզբում իր համար ընտրել էր Կեսադա ազգանունը, որը հետագայում փոխվեց և դարձավ Հեյդեն Չարչ։ Թոմասը մեծացել է Լոնդոնում, ավարտել է Հարլինգենի միջնակարգ դպրոցը՝ 1979 թվականին, որից հետո ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան։
Հեյդեն Չարչը իր աշխատանքային գործունեությունը սկսել է ռադիոյում, արել է ձայնային թարգմանություններ[6]։ Ֆիլմերում շատ փոքր դերերից հետո տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ որոշել է շարունակել դերասանական կարիերան։ 1990֊1995֊ական թվականներին կատարել է հիմար մեխանիկ Լոուել Մևերայի դերը «Թևեր» հեռուստաալիքում։ Դրանից հետո աշխատել է հեռուստատեսությունում, խաղացել է գլխավոր դեր «Նեդ և Ստեյսի» սերիալում՝ Դեբրա Մեսսինգի հետ միասին։ Երկրորդական դերեր խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տապանաքարը», «Ջորջը Ջունգլիից», «Անսովոր»։ Հեյդենը ֆիլմերում հիմնականում ներկայացնում է չարագործի կամ ինչ֊որ ուրախ կերպար։ Այդպիսի կինոնկարներից հայտնի է «Անտառային ցանկապատ»֊ը։ Ոչ մեծ դերերից հետո 2003 թվականին հանդես է գալիս որպես ռեժիսոր, իսկ հետո, որոշ ժամանակ դադարեցնելով աշխատանքը, վերադառնում է Տեխաս։ 2003 թվականին Ալեքսանդր Պեյնը նրանը ընտրում է որպես Ջեքի դերակատար՝ «Եզերքին» ֆիլմում։ Ֆիլմի նախընտրական լսումների ժամանակ Թոմին ասել էին, որպեսզի կարդա սցենարից ինչ֊որ հատված։ Դրանից հետո Թոմն ասել է՝ «Դա ինձ համար լիովին պարզ էր։ Ես կարդացի այն հատվածը, որտեղ Ջեկը տխուր էր։ Այն ունի բնածին խոցլիություն»։ Բայց ավելի ուշ պարզվել էր, որը Թոմը եղել է միակ դերասանը, ում ազատել են նախընտրական լսումներից։ «Եզերքին» ֆիլմի շնորհիվ Հեյդեն Չարչը ստացել է ստացել է ճանաչում քննադատների և կոլեգաների մոտ, արժանացել է բազում մրցանակների և պարգևների, այդ թվում նաև «Անկախ հոգի» մրցանակը և «Օսկար», «Ոսկե գլոբուս» անվանակարգերը։ 2006 թվականին նկարահանվել է «Ընդհատված ճանապարհորդություն» ֆիլմում Ռոբերտ Դյուվալի հետ միասին, որի համար արժանացել է «Էմմի» մրցանակին և «Ոսկե գլոբուս» անվանակարգին։ 2005 թվականին հրավիրվել է կինոարվեստը և գիտությունների ակադեմիա։ 2013 թվականին համաձայնվել է նկարահանվել «Ամպերն իրական են» ֆիլմում՝ Ջեյ Օլսոնի դերում։
Թոմաս Հեյդեն Չարչն ապրում է իր ագարակում՝ Բանդերայի շրջանում՝ Տեխասում[7], որը գնել է 1998 թվականին[6]։ Ապրում է իր կնոջ՝ Միայի և դստեր՝ Կոդիի հետ[8]։
Թիվ | Հեռուստատսություն, տեսախաղեր | Նշումներ | Դերը |
---|---|---|---|
1980 | «Թափառող հրեշտակներ» | Gypsy Angels | Հարևան |
1989 | «Ջամփ֊ստրիթ 21» | 21 Jump Street | Տոնի |
1989 | «Բարև» | Cheers | Գորդի Բրաուն |
1990֊1995 | «Թևեր» | Wings | Լոուել Մեվեր |
1993 | «Տապանաքար» | Tombstone | Բիլլի Կլենտոն |
1995֊1997 | «Նեդը և Ստեյսին» | Ned and Stacey | Նեդ Դորսի |
1997 | «Ջորջը ջունգլիից» | George of the Jungle | Լայլ վան դե Գրուտ |
1998 | «Կատարյալ մարդասպան» | Mr. Murder | Դրյու Օսլետ կրտսեր |
1998 | «Սյուզանի ծրագիրը» | Susan's Plan | Բժիշկ Քրիս Ստիլման |
2002 | «Պիտակը» | The Badge | Դեվիդ Հարդվիք |
2003 | «Ջորջը ջունգլիից 2» | George of the Jungle 2 | Լայլ վան դե Գրուտ |
2004 | «Երիտասար տիտանները» | Teen Titans | Մարդասպան Մոտիլյոկ |
2004 | «Անգլո֊իսպանական» | Spanglish | Մայկ |
2006 | «Ընդհատված ճանապարհորդություն» | Broken Trail | Թոմ Հարթ |
2011 | «Մարդասպան Ջո» | Killer Joe | Անսել |
2011 | «Մենք գնել ենք կենդանաբանական այգի» | We Bought a Zoo | Դունկան Մի |
2012 | «Ջոն Քարտերը Մարսից» | John Carter of Mars | Թել Հեջուս |
2014 | «Երկինքն իրական է» | Heaven Is for Real | Թել Ջեյ Օլսոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.