Անգլիացի պոետ-սենտիմենտալիստ From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Գրեյ (անգլ.՝ Thomas Gray, դեկտեմբերի 26, 1716[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 30, 1771[1][2][4][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), 18-րդ դարի անգլիացի պոետ-սենտիմենտալիստ, ռոմանտիզմի նախակարապետ, գրականության պատմաբան։
Թոմաս Գրեյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1716[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 30, 1771[1][2][4][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] |
Գերեզման | Բաքինհեմշիր |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Փիթերհաուս և Իթըն քոլեջ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և գրող |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Thomas Gray Վիքիպահեստում |
Թոմաս Գրեյը ծնվել է 1716 թվականի դեկտեմբերի 26-ին Կորնխիլում, Լոնդոնի արվարձանում բորսային միջնորդի և դերձակուհու ընտանիքում[6]։ Նա ապրել է իր մոր հետ այն բանից հետո, երբ մայրը բաժանվել է հոգեկան հիվանդ հորից[7]։ Նա սովորել է Իթընի քոլեջում։
1734 թվականին Գրեյը տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։
Թոմաս Գրեյը գրել է նաև կլասիցիզմի ոճի ստեղծագործություններ, սակայն դրանք այսօր քիչ են հայտնի ի տարբերություն նրա սենտիմենտալ բանաստեղծությունների։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Եղերերգություն գյուղական գերեզմանոցում»-ն է (1750), որը համարվում է գերեզմանոցային պոեզիայի ամենահայտնի տեքստերից մեկը։ Մեկ այլ հայտնի ստեղծագործություն է «Բարդ» („The Bard“) Ներբողը։ Հայտնի է նաև իր կելտական և սկանդինավյան պոեզիային դիմելով («Չարաբաստիկ քույրերը», «Օդինի վայրէջքը») և «Անգլիական պոեզիայի պատմությունը» պատմա-գրական աշխատանքով[8]։
Թոմաս Գրեյը մահացել է 1771 թվականի հուլիսի 30-ին Քեմբրիջում։
1971 թվականին ծննդյան 255-ամյակին և 200-րդ տարելիցին Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը թողարկել է նամականիշ 5 պենս արժեքով։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.