![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/2014_Prowincja_Kotajk%252C_Klasztor_Geghard_%252823%2529.jpg/640px-2014_Prowincja_Kotajk%252C_Klasztor_Geghard_%252823%2529.jpg&w=640&q=50)
Թմբուկ (ճարտարապետություն)
From Wikipedia, the free encyclopedia
Թմբուկ, ճարտարապետության մեջ գմբեթակիր տարածական կառուցվածքային տարր։ Սովորաբար գմբեթի և վեղարի հետ թմբուկը կազմում է ամբողջական ճարտարապետական մի մաս և պսակում է կառույցը։ Հորիզոնական կտրվածքը Գեղարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1215) թմբուկի մի մասը շրջանաձև է կամ բազմանկյունի (վաղ կազմավորման շրջանում՝ քառակուսի)։ Գլանային կամ բազմանիստ տարածական ձևը (նաև նիստերի քանակը՝ 4, 8, 12, 16) պայմանավորված է «գմբեթակիր քառակուսուց» (գմբեթը կրող կառուցվածքային հիմնական հենակետերի համակարգ) թմբուկին անցնելու տրոմպային կամ առագաստային միջոցների կիրառումով։ Թմբուկը որպես այդպիսին ստեղծագործվել և զարգացել է Հայաստանում (վաղ օրինակներից է Տեկորի տաճարի թմբուկը, V դար)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/2014_Prowincja_Kotajk%2C_Klasztor_Geghard_%2823%29.jpg/640px-2014_Prowincja_Kotajk%2C_Klasztor_Geghard_%2823%29.jpg)
Ասորական և բյուզանդական ճարտարապետական գմբեթները արտաքինից ունեցել են կարծեցյալ թմբուկներ, որոնք ներսից կազմել են գմբեթի սֆերիկ մակերեսի շարունակությունը և իրականում թմբուկներ չեն եղել (Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիան, 532–537, Ռավեննայի Սուրբ Վիտալեն, 547, և այլն)։ Բյուզանդիայում թմբուկ կիրառվել է Մակեդոնական հայկական դինաստիայի շրջանում՝ IX դարից։ Թմբուկները սովորաբար ունենում են առանցքներով տեղադրված լուսամուտներ և արտաքինից ձևավորվում են դեկորատիվ խորաններով, սյուժետային քանդակներով, պսակվում քանդակազարդ գոտիներով։