From Wikipedia, the free encyclopedia
Թմբկաթաղանթը բարակ թաղանթ է, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից։ Այն անթափանցելի է օդի, հեղուկի համար և խոչընդոտում է օտարածին մարմինների մուտքը դեպի թմբկախոռոչ։ Թմբկաթաղանթի միջոցով ձայնային տատանումները հասնում են ներքին ականջին։ Թմբկաթաղանթ ունեն բոլոր ողնաշարավորները (բացառությամբ պոչավոր և անոտ երկկենցաղների և փորող օձերի[1]):
Մարդկանց մոտ այն տեղադրված է արտաքին լսողական անցուղու խորքում։
Թմբկաթաղանթին բնորոշ են`
Թմբկաթաղանթի մեմբրանը կազմված է երեք շերտից[2]՝
Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում են լսողության անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախականությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախականության և ուժգնության զանազանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.