Անտացիդ, միացություն, որը չեզոքացնում է ստամոքսի թթվայնությունը և օգտագործվում է թեթևացնելու այրոցը, մարսողության խանգարումը կամ ստամոքսի խանգարումը[1]։ Որոշ անտացիդներ կիրառվում են փորլուծության և փորկապության բուժման մեջ[2]։ Վաճառվող անտացիդները պարունակում են ալյումինի, կալցիումի, մագնեզիումի և նատրիումի աղեր[2]։ Որոշ պատրաստուկներ պարունակում են երկու աղերի կոմբինացիա, ինչպես մագնեզիումի կարբոնատը և ալյումինի հիդրօքսիդը ( օրինակ՝ հիդրոտալցիտտը )[3]։

Thumb
Կալցիումի կարբոնատի անտացիդ դեղահաբեր

Բժշկական կիրառություններ

Անտացիդները հասանելի են otc և ընդունվում են ներքին ( պերօռալ ) արագ թեթևացնելով ոչ մշտական այրոցը, որը հանդիսանում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության և մարսողության խանգարման հիմնական ախտանիշը։ Անտացիդներով միայնակ բուժումը ախտանշանային է և արդարացված է միայն թեթև ախտանիշների դեպքում[4]։ Անտացիդների այլընտրանքային կիրառությունը ներառում է փորկապությունը, փորլուծությունը, հիպերֆոսֆատեմիան և մեզի հիմնայնացումը[5]։ Որոշ անտացիդներ օգտագործվում են նաև որպես ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների փոխարինող թերապիայի հավելում ենթաստամոքսային գեղձի անբավարարության բուժման համար[6]։

Չդիսոցվող անտացիդները ( նատրիումի ցիտրատը ) բարձրացնում է ստամոքսի pH-ը առանց ազդելու կամ քիչ ազդելու ստամոքսի ծավալի վրա, և, հետևաբար, կարող են որոշակի սահմանափակ կիրառություն ունենալ նախավիրահատական պրոցեդուրաներում։ Առավել արդյունավետ լինելու համար նատրիումի ցիտրատը պետք է տրվի վիրահատությունից հետո 1 ժամվա ընթացքում[7]։

Կողմնակի ազդեցություններ

Համաձայն 2013 թվականի ուսումնասիրության, պայմանական փրփրող հաբերը պարունակում են զգալի քանակությամբ նատրիում և կապվում են սրտանոթային անբարենպաստ իրադարձությունների հավանականության հետ[8]։ Այլընտրանքային նատրում չպարունակող բանաձևերը, որոնք պարունակում են մագնեզիումի աղեր, կարող են հարուցել դիարեա, մինչդեռ կալցիում կամ ալյումին պարունակողները կարող են փորկապություն առաջացնել։ Հազվադեպ, կալցիումի կարբոնատի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել երիկամներում քարերի առաջացման։ Ալյումին պարունակող անտացիդ դեղամիջոցների երկարատև օգտագործումը կարող է մեծացնել օստեոպորոզի զարգացման ռիսկը[9]։ In vitro ուսումնասիրությունները ցույց են տվել,որ անտացիդների գերօգտագործման պատճառով կարող է դիտվել թթվի վերարտադրություն, սակայն այս բացահայտման նշանակությունը կասկածի տակ է դրվել[10][11]։

Անտացիդների հատկությունները

Երբ ստամոքսում ավելորդ քանակությամբ թթու է արտադրվում, բնական լորձաթաղանթային պատնեշը, որը պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը, կարող է քայքայվել՝ հանգեցնելով ցավի և գրգռվածության։ Կա նաև պոտենցիալ թթվի հետհոսք, որը կարող է առաջացնել կերակրափողի ցավ և վնասվածք։ Անտացիդները պարունակում են հիմնային իոններ, որոնք քիմիապես չեզոքացնում են ստամոքսաթթուն, նվազեցնելով ստամոքսի լորձաթաղանթի և կերակրափողի վնասվածքը և մեղմում են ցավը[1]։ Որոշ անտացիդներ ընկճում են պեպսինը, ֆերմենտ, որը թթվի հետհոսքի ժամանակ կարող է վնասել կերակրափողը[5][12]։

Անտացիդները ուղղակիորեն չեն ընկճում թթվի սեկրեցիան և այդպիսով տարբերվոմ են թթվամարիչ դեղերից, ինչպիսիք են H2-ընկալիչների անտագոնիստները կամ պրոտոնային պոմպի ինհիբիտորները[4]։ Անտացիդները չեն սպանում հելիկոբակտեր պիլորի ( Helicobacter pylori ) բակտերիան, որը հանգեցնում է խոցերի[4]։

Փոխազդեցություններ

Thumb
Տետրացիկլինի և մետաղի խելատացիայի կառուցվածքային պատկերումը, որտեղ «M»-ը մետաղն է, որը գտնվում է անտացիդներում։

Հայտնի է, որ անտացիդները փոխազդում են տարբեր ներքին ընդունման դեղամիջոցների հետ, ներառալ ֆտորքինոլոնային և տետրացիկլինային անտիբիոտիկները, երկաթը, իտրակոնազոլը և պրեդնիզոնը[13]։ Այս փոխազդեցություններից որոշների համար պատասխանատու է մետաղների հետ խելատների առաջացումը (օրինակ՝ ֆտորքինոլոններ, տետրացիկլիններ), հանգեցնելով խելատացված դեղամիջոցի ներծծման նվազեցման։ Որոշ փոխազդեցություններ կարող են պայմանավորված լինել ստամոքսում pH-ի աճով, որը նկատվում է անտացիդի ներթափանցումից հետո, ինչը հանգեցնում է թույլ թթուների ներծծման ավելացմանը և թույլ հիմքերի ներծծման նվազմանը[14]։

Դեղերի աբսորբցիայի վրա ստամոքսի թթվայնության և խելատացիայի հետևանքները մեղմելու առաջարկվող մեթոդը անտացիդ դեղերի ընդոնումը փոխազդող դեղամիջոցների հետ տարածելն է, այնուամենայնիվ այս մեթոդը այդքան էլ լավ ուսումնասիրված չէ մեզը հիմնայնացնող դեղերի համար[13]։

Մտահոգություններ կան հետաձգված թողարկմամբ դեղերի և անտացիդների փոխազդեցության վերաբերյալ, քանի որ անտացիդները կարող են բարձրացնել ստամոքսի pH-ը մինչև մի կետի, որտեղ հետաձգված թողարկման դեղահատի ծածկույթը կլուծվի, ինչը կհանգեցնի դեղամիջոցի քայքայմանը, եթե այն pH-զգայուն է[14]։

Ձևակերպումներ

Անտացիդները կարող են ձևակերպվել այլ ակտիվ բաղադրիչների հետ, ինչպիսիք են սիմետիկոնը՝ գազը վերահսկելու համար, կամ ալգինաթթուն, գործելով որպես ֆիզիկական պատնեշ թթվի դեմ[15]։

Հեղուկներ

Տարբեր հեղուկ անտացիդ պատրաստուկներ են վաճառվում։ Ամենահաճախ հանդիպող հեղուկ պատրաստուկը մագնեզիումի կաթն է և մագնեզիում/ալյումին համակցումները։ Հեղուկ պրեպարատների պոտենցիալ առավելությունը դեղահաբերի նկատմամբ այն է, որ հեղուկները կարող են ապահովել ավելի արագ թեթևացում, սակայն դա կարող է համընկնել ազդեցության ավելի կարճ տևողության հետ[16]։ Ամենահաճախհանդիպող բրենդները ներառում են Pepto-Bismol-ը և Gaviscon։

ԴԵղահաբեր

Ծամվող դեղահաբեր

Ծամվող դեղահաբերը անտացիդների ամենատարածված ձևերից են և հեշտությամբ հասանելի են առանց դեղատոմսի։ Ստամոքս հասնելուն պես դեղահատի փոշին կլուծվի ստամոքսաթթվում, թույլ տալով կատիոններին անջատվել և չեզոքացնել ստամոքսի ավելցուկային թթվայնությունը։ Ընդահնուր աղեր հասանելի են հաբերի տեսքով, ներառյալ կալցիումի, մագնեզիումի, ալյումինի և նատրիումի[13]։

Մի քանի տարածված բրենդներ են Tums, Gaviscon ծամվող հաբերը և Maalox[17]։

Փրփրող հաբեր

Փրփրացող հաբերը նախատեսված են ջրի մեջ լուծվելու և այնուհետև ածխաթթու գազի արտազատման համար[18][19][20]։ Ընդհանուր բաղադրիչները ներառում են կիտրոնաթթուն և նատրիումի բիկարբոնատը, որը փոխազդում է և կոնտակտի մեջ է մտնում ջրի հետ՝ արտադրելով ածխածնի երկօքսիդ։ Փրփրող հաբերը կարող են նաև պարունակել ասպիրին[21], նատրիումի կարբոնատ կամ գինեթթու[22]։ Ասպիրին պարունակող նյութերը կարող են առաջացնել ստամոքսի հետագա գրգռում և խոցեր՝ ստամոքսի լորձաթաղանթի վրա ասպիրինի ազդեցության պատճառով[23]։

Հանդիպող բրենդները ներառում են Alka-Seltzer, Gaviscon և Eno։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.