From Wikipedia, the free encyclopedia
Թերի Փեքսթոն Բրեդշոու (անգլ.՝ Terry Paxton Bradshaw, սեպտեմբերի 2, 1948[1][2][3], Շրիվպորտ), ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է Ֆուտբոլի ազգային լիգայի «Փիթսբուրգ Ստիլերզ» ակումբում։ Ներկայումս աշխատում է հեռուստատեսային վերլուծաբան և «Fox NFL Sunday» ծրագրի հաղորդավարն է։ Փիթսբուրգում անցկացրած 14 մրցաշրջանում Բրեդշոուն չորս անգամ նվաճել է Սուպերգավաթը և ութ անգամ դարձել Ամերիկյան ֆուտբոլային կոնֆերանսի կենտրոնական դիվիզիոնի չեմպիոն։ Նա երկու անգամ եղել է Սուպերգավաթի ամենաարժեքավոր խաղացողը, իսկ1989 թվականին ներառվել է Ամերիկայի ֆուտբոլի փառքի սրահում։
Թերի Բրեդշոու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Terry Paxton Bradshaw |
Մասնագիտացում՝ | NASCAR թիմի սեփականատեր, դերասան, Ամերիկյան ֆուտբոլիստ, հեռուստատեսային դերասան, երգերի հեղինակ և կինոդերասան |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 2, 1948[1][2][3] (76 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շրիվպորտ |
Ակումբ՝ | Pittsburgh Steelers? և Louisiana Tech Bulldogs football? |
Հասակ՝ | 191 սանտիմետր |
Քաշ՝ | 99 կիլոգրամ |
Բրեդշոուն ծնվել է Շրիվպորտում (Լուիզիանա նահանգ) և երեք երեխաներից երկրորդն էր ֆերմեր և զոդագործ Ուիլյամ Բրեդշոուի և Նովիս Գեյի ընտանիքում[4][5]։ Մանկությունն անցկացրել է Քլինթոնում (Այովա նահանգ), որտեղ որոշել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Որոշ ժամանակ անց ծնողները վերադարձել են Շրիվպորտ[6], և նա սկսել է հաճախել Վուդլոնի ավագ դպրոց, որտեղ խաղացել է տեղական ֆուտբոլի հավաքականի կազմում։ 1965 թվականին հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է 12-9 հաշվով։ Դեռևս դպրոցում նա սահմանել է նիզակ նետելու ազգային ռեկորդ՝ նետելով 74,68 մ[7]։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բրեդշոուն որոշել է ընդունվել Վիրջինիայի Ռաստոն քաղաքում գտնվող Լուիզիանայի տեխնոլոգիական ինստիտուտ։ Համալսարանում նա «Tau Kappa Epsilon» եղբայրության անդամ էր, եղել է Քրիստոնյա մարզիկների եղբայրության անդամ և հաճախ է ելույթներ ունեցել սպորտային խնջույքների և այլ միջոցառումների ժամանակ[8]։
1969 թվականին նա NFL սկաուտների կողմից արդեն համարվում էր քոլեջի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Սովորելու երրորդ տարում նա անցել է 2890 յարդ և այդ ցուցանիշով եղել NCAA-ի առաջատարը։ Նրա օգնության շնորհիվ Լուիզիանայի թիմը 33:13 հաշվով հաղթել է Աքրոնի թիմին՝ ձեռք բերելով Ռայս Բոուլ։ Ուսման չորրորդ տարում նա անցել է 2314 յարդ՝ այդ ցուցանիշով առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը, իսկ նրա թիմն ավարտել է մրցաշրջանը 8-2 հաշվով։ Ամփոփիչ մրցաշրջանում նրա ցածր ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ մրցաշրջանի ընթացքում նրա թիմը խաղացել է ընդամենը 10 խաղ, և մրցաշրջանի երկրորդ կեսին մեծ առավելության պատճառով որոշ խաղեր հանվել են խաղացանկից։
2012 թվականին նախագահական ընտրապայքարում նա սատարել է Նյուտ Գինգրիչի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից[9]։
2001 թվականի հոկտեմբերի 11-ին Բրեդշոուն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով NFL-ի առաջին և միակ խաղացողը (2008 թվականի մայիսի 31-ի դրությամբ)[10]։
Տարի | Ալբոմ | Լեյբլ |
---|---|---|
1976 | I’m So Lonesome I Could Cry | Mercury |
1981 | Until You | Benson |
Here in My Heart | Heart | |
1996 | Sings Christmas Songs for the Whole World | Dove |
Terry & Jake (с Джейком Хессом) | Chordant |
Տարի | Սինգլ | Դիրք աղյուսակում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
US Country | US | CAN Country | |||
1976 | «I'm So Lonesome I Could Cry» | 17 | 91 | 17 | I’m So Lonesome I Could Cry |
«The Last Word in Lonesome Is Me» | 90 | — | — | ||
«Here Comes My Baby Back Again» | — | — | — | ||
1980 | «Until You» | 73 | — | — | Until You |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1978 | ֆ | Հուպեր | Hooper | Շերման |
1981 | ֆ | Սթոքերներ | Stockers | Ջեյ Ջեյ Սպենգլեր |
1981 | ֆ | Մրցավազք «Թնդանոթի միջուկ» | The Cannonball Run | Թերի |
1985 | ս | Հարդքասլ և ՄաքՔորմիկ | Hardcastle and McCormick | Անանուն դեր |
1994 | ս | — | The Sinbad Show | Իմ դերում |
1994 | ս | Բրիսկո Քաունթի կրտսերի արկածները | The Adventures of Brisco County Jr. | Գնդապետ Մարչ |
1994 | ս | Նազելի ծաղիկ | Blossom | Մարզիչ Մորտո |
1995-1996 | ս | Ամուսնացած է ... երեխաների հետ | Married… with Children | Իր դերում |
2000 | ս | Լեռան թագավորը (մուլտսերիալ) | Սարի թագավոր | King of the Hill / Փրեսթոն Ռոջերս |
2002 | ս | Մալկոլմը ուշադրության կենտրոնում է | Malcolm in the Middle | Մարզիչ Կլարենսը |
2002 | ս | 8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար | 8 Simple Rules for Dating My Teenage Daughter | Սթիվ Սմիթ |
2005 | ֆ | Ռոբոտներ (մուլտֆիլմ) | Robots | Կոտրված բազուկով ռոբոտ |
2006 | ֆ | Սերը և այլ խնդիրներ | Failure to Launch | Էլ |
2006 | ֆ | Ընտանեկան գաղտնիքներ (ֆիլմ) | Relative Chaos | Ուիլ Գիլբերտ |
2008 | ս | Լաս Վեգաս (հեռուստասերիալ) | Las Vegas | Փիթ Սքիններ |
2009 | ս | Լիգա (հեռուստասերիալ) | The League | Իր դերում |
2017 | ս | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Իր դերում |
2017 | ֆ | Ո՞վ է մեր հայրիկը | Father Figures | Իր դերում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.