From Wikipedia, the free encyclopedia
Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Հուրիները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։
Թեյշեբա | |
---|---|
Թեյշեբա Աստվածը ցուլի վրա, Էրեբունի թանգարան | |
Տեսակ | աստվածություն |
Դիցաբանություն | Վանի թագավորության դիցարան |
Սեռ | արական |
Ասպարեզ | ամպրոպ |
Հատկանիշներ | Վանի թագավորության հողմի և անձրևի աստված |
Անուն | Պատկեր | Նույնացում | Ծագում | Զոհաբերության ծավալ |
---|---|---|---|---|
Խալդի | գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ | պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ | 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ | |
Թեյշեբա | Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ | Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ | 6 եզ, 12 ոչխար | |
Շիվինի | Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ | Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։. | 4 եզ, 8 ոչխար |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 168)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.