![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Portrait_of_King_Teimuraz_II_by_Aleksey_Antropov.jpg/640px-Portrait_of_King_Teimuraz_II_by_Aleksey_Antropov.jpg&w=640&q=50)
Թեյմուրազ II (Կախեթի արքա)
From Wikipedia, the free encyclopedia
Թեյմուրազ II (վրաց.՝ თეიმურაზ II, մոտ 1700–1762 թթ.), Կախեթի (1733–1744 թթ.), ապա Քարթլիի (1744 թ.-ից) թագավոր։ Օգտագործելով թուրք–իրանական հակասությունները, ձգտել է միավորել Քարթլին ու Կախեթը (որը 1744 թ.-ից կառավարում էր նրա որդին՝ Հերակլ II): Այդ պայքարում նա կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը։ 1761-ին Թեյմուրազը մեծ շքախմբով (որի մեջ եղել են նաև թիֆլիսաբնակ հայեր) ժամանել է Պետերբուրգ՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու խնդրանքով։ Հայ ժողովուրդը նույնպես որոշակի հույսեր է կապել Թեյմուրազ II-ի դիվանագիտական այդ առաքելության հետ. կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին ուղերձով դիմել է ռուսական կառավարությանը, խնդրելով ընդառաջել Թեյմուրազին, որը հետամուտ էր վրաց և հայ ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող խնդրի։ Պետերբուրգում Թեյմուրազի հետ սերտ կապ են հաստատել նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Էմինը։ Առաքելությունն ապարդյուն է անցել, քանի որ ռուսական կառավարությունը խուսափել է ռուս–թուրքական բարդություններից։ Թեյմուրազը մահացել է վերադարձի ճանապարհին, թաղվել Աստրախանում։
Թեյմուրազ II | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1700(1700-11-07) |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն |
Մահացել է | հունվարի 8, 1762(1762-01-08) (61 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Cathedral of the Dormition |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ամուսին | Թամար Բագրատիոնի |
Ծնողներ | հայր՝ Հերակլ I, մայր՝ Ana Tsolokashvili?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հերակլ II և Princess Ketevan of Kakheti? |
Ստորագրություն![]() | |
![]() |