Թաքնված և բացահայտ աթեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Թաքնված աթեիզմ (անգլ.՝ Implicit atheism) և բացահայտ աթեիզմ (անգլ.՝ Explicit atheism), ամերիկացի հեղինակ Ջորջ Հ. Սմիթի կողմից նկարագրած աթեիզմի տեսակներից են։ Թաքնված աթեիզմը սահմանված է որպես «թեիստական հավատքի բացակայություն առանց դրանից հրաժարվելու», իսկ բացահայտ աթեիզմը սահմանված է որպես թեիստական հավատքի բացակայություն և գիտակցված հրաժարումը դրանից[1]։ Բացահայտ աթեիստները ժխտում են աստվածության գաղափարը, իսկ թաքնված աթեիստները, չնայած չեն աջակցում աստվածության գաղափարին, ամեն դեպքում չեն հրաժարվում այդ գաղափարից։