![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Vladimir_Putin_26_May_2002-1.jpg/640px-Vladimir_Putin_26_May_2002-1.jpg&w=640&q=50)
Թանգարանագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Թանգարանագիտություն, գիտական եզրույթ, որն առաջացել է 19-րդ դարում և ուսումնասիրում է թանգարանների պատմությունը, նրանց հասարակական գործառույթները, թանգարանային գործի տեսությունն ու մեթոդիկան։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Vladimir_Putin_26_May_2002-1.jpg/640px-Vladimir_Putin_26_May_2002-1.jpg)
1982 թվականին պրոֆեսոր Տոմիսլավ Շոլան առաջարկեց նաև հերիտոլոգիա եզրույթը, անգլ.՝ cultural heritage բառից, որ մի շարք թանգարանագետների կարծիքով, օրինակ՝ Յուվյասկյուլյայի համալսարանի պրոֆեսոր Յանա Վուլկինայի կարծիքով առավել կոնցեպտուալ է արտացոլում մարդկության մշակութային ժառանգության ուսումնասիրման նպատակային ուղղվածությունը[1][2], ինչպես նաև որպես հիմնական մաս մնեմոսոֆիայի (գիտություն մշակութային ժառանգության և այն սոցիալական ինստիտուտների մասին, որոնք պահպանում են մարդկային փորձը)։
20-րդ դարի վերջին տասնամյակում թանգարանների սոցիալականացման և թանգարանագիտության տեսության ուժեղացմանը զուգընթաց որոշակի միտում է նկատվում տարանջատելու, որի գլխավոր նպատակը այս երկու մասնագիտությունների կրթական չափանիշների առանձնացումն է։ Որպես գիտական դիսցիպլիններ՝ այս բնորոշումները չեն տարբերակվում, քանի որ տեսական թանգարանագիտության շրջանակում իրականացվում է համակարգային մոտեցում, հետազոտվում և քննարկվում է խնդրի ժամանակակից սպեկտրը ամբողջությամբ, որը կապված է բնական և մշակութային, շարժական և անշարժ, նյութական և ոչ նյութական ողջ ժառանգության պահպանման և արդիականացման հետ։ Խնդրի առաջքաշումն ու լուծումը սոցիալ-մշակութային լայն ընդգրկմամբ պայմանավորված է XX և XXI դարերի արտասահմանյան այն միտումների հետ, որոնք թանգարանագիտությունը դիտում են մշակութաբանության տիրույթում։ Ընդհանուր թանգարանագիտությունն ուսումնասիրում է այն օրինաչափությունները, որոնք բնութագրական են ցանկացած թանգարանի համար՝ որպես հանրային համընդհանուր հիշողության ինստիտուտի։ Հատուկ թանգարանագիտությունը ուսումնասիրում է այդ օրինաչափությունների յուրահատկությունը կապված կոնկրետ թանգարանի առանձնահատկությամբ և գործունեության տեսակով։
Որպես գիտական եզրույթ՝ թանգարանագիտությունը ունի ուսումնասիրման իր օբյեկտը, առարկան, մեթոդը, լեզուն և կառուցվածքը։