![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/Tyra_Banks_2011.jpg/640px-Tyra_Banks_2011.jpg&w=640&q=50)
Թայրա Բենքս
From Wikipedia, the free encyclopedia
Թայրա Լին Բենքս[1] (դեկտեմբերի 4, 1973(1973-12-04)[2][3] կամ 1973[4], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5], մոդել, հեռուստատեսային աստղ, ռեժիսոր, դերասանուհի, գրող[6][7][8]։
Թայրա Բենքս անգլ.՝ Tyra Banks | |
---|---|
![]() Բենքսը 2011 թվականին | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1973 |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց (1991), Հարվարդի բիզնես դպրոց և Walsh University? |
Երկեր | Victoria's Secret Angels?, Թոփ մոդել ամերիկյան ձևով, The Tyra Banks Show?, America's Got Talent? և Dancing with the Stars? |
Մասնագիտություն | մոդել, դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tyra.com |
![]() |
Նա հայտնի դարձավ որպես մոդել, երկու անգամ հայտնվելով Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին և որպես Victoria's Secret-ի Հրեշտակ։2000 թվականների վաղ շրջանում նա ամենաշատ վաստակող մոդելների ցանկում էր[9]։
2003 թվականին նա ստեղծեց «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի հեռուստաշոուն։ Ինչպես նաև նա ստեղծել է իր իսկ «Թայրա Բենքս շոու»-ն, որը ստացել է երկու Daytime Emmy մրցանակ։ 2010 թվականին նա թողարկեց իր «Մոդելային աշխարհ» գիրքը, որում նա պատմում էր իր մոդելային կարիերայի նվաճումների և պատմության մասին։ Նա այն չորս աֆրոամերիկացիներից և յոթ այն կանանցից է, ովքեր հայտնվել են TIME ամսագրում՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[10]