From Wikipedia, the free encyclopedia
Թայվանի ազգային պարկեր, բնությամբ, կենդանական աշխարհով պաշտպանված տարածքներ։ Ներկայումս Թայվանում կա 9 ազգային պարկ, որոնք գտնվում են Ներքին գործերի նախարարության վարչակազմում։ Այս ազգային պարկերն ընդգրկում են 7489.49 քառ. կմ տարածք։ 3103.76 քառ. կմ կազմում է ընդհանուր ցամաքը կամ երկրի ամբողջ տարածքի շուրջ 8.6%-ը։
Առաջին ազգային պարկերը ստեղծվել են 1937 թվականին, երբ Թայվանը գտնվում էր ճապոնական իշխանության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բնական միջավայրի պահպանումը կասեցվում է ինքնավար իշխանության պատճառով։ Ազգային պարկի մասին օրենքն ընդունվել է 1972 թվականին և վերջապես 1984 թվականին վերահահիմնադրվել են նոր ազգային պարկեր[1]։
Ազգային պարկերը չպետք է շփոթել ազգային տեսարժան վայրերի հետ։ Ազգային տեսարժան վայրերը կառավարվում են Տրանսպորտի և կապի նախարարության զբոսաշրջության բյուրոյի կողմից[2]։ Կան նաև տարբեր մարմիններ, որոնք վերհսկում են երկու տեսակի տարածքների զարգացումը։ Ազգային պարկի համար շեշտը դրվում է բնական ու մշակութային ռեսուրսների պահպանման վրա, իսկ մարդու օգտագործումը, անշուշտ, երկրորդային առաջնահերթություն է[2]։
Անուն | Տարածք | Հիմնադրման տարի | Նկարագրություն | Լուսանկար |
---|---|---|---|---|
Քենդին ազգային պարկ | 332.90 քառ. կմ, 180.84 քառ. կմ ցամաքից և 152.06 քառ. կմ ջրային միջավայրից | 1984 | Գտնվում է Թայվանի հարավային հատվածում։ Թայվանի ամենահին ազգային պարկն է։ Քենդին հայտնի է արևադարձային կորալային խութերով և չվող թռչուններով։ | |
Յուշան ազգային պարկ | 1031.21 քառ. կմ (254817.5 ակր) | 1985 | Ամենամեծ ազգային պարկը թայվանական կղզու վրա։ Տեղակայված է կղզու կենտրոնական մասում։ Այստեղ է գտնվում Յուշան լեռը, որը ամենաբարձր գագաթն է Արևելյան Ասիա տարածաշրջանում։ | |
Յանմինշան ազգային պարկ | 113.38 քառ. կմ (28016.8 ակր) | 1985 | Հյուսիսում գտնվող միակ ազգային պարկն է Թայվան կղզու վրա, ունի հրաբխային ձև։ Յանմինշան հայտնի է իր տաք աղբյուրներով և երկրաջերմային երևույթներով։ Այն ընդգրկում է Թայբեյ և Սինբեյ քաղաքների որոշ մասը։ | |
Տարոկո ազգային պարկ | 920 քառ. կմ (227337.0 ակր) | 1986 | Հիանալի մարմարե կիրճ է, որով հոսում է Լի Վու գետը, ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկն է աշխարհում։ Այն նաև տարոկո բնիկ ժողովուրդների հայրենիքն է։ Տարոկոն գտնվում է Թայվանի արևելյան մասում։ | |
Շեյպա ազգային պարկ | 768.5 քառ. կմ (189900.5 ակր) | 1992 | Տեղակայված է Թայվան կղզու հյուսիսային հատվածում, Սինչժու և Մյաոլի շրջաններում։ Այստեղ է գտնվում Խյուշեն (Սպիտակ լեռ) լեռը, որը Արևելյան Ասիայի երկրորդ ամենաբարձր լեռն է։ | |
Կինմեն ազգային պարկ | 35.29 քառ. կմ (8720.3 ակր) | 1995 | Կինմեն (Ցզինմինցյունդաո) պատմական մարտադաշտերը գտնվում են Չինաստանի հարևանությամբ։ Այն հայտնի է իր խոնավ էկոհամակարգերով և ավանդական Տուլոու կավե տներով, որոնք կառուցվել են Մին դինաստիայի օրոք։ | |
Դոնգշա Ատոլլ ազգային պարկ | 3536.68 քառ. կմ (873932.7 ակր), ընդգրկում է ցամաքի 1.79 քառ. կմ | 2007 | Առաջին օվկիանոսային ազգային պարկը։ Ունի մոտավորապես 72 տեսակ էնդեմիկ բույսերի ու միջատների 125 տեսակ։ Կինմեն ազգային պարկի նման, այն ևս Թայվան կղզու վրա չէ։ Քանի որ այստեղ իրականացվում է խիստ պաշտպանություն, այժմ բաց չէ հանրային զբոսաշրջության համար։ | |
Թայիան ազգային պարկ | 393.1 քառ. կմ (97137.1 ակր), 49.05 քառ. կմ ցամաքից և 344.05 քառ. կմ ջրային միջավայրից | 2009 | Գտնվում է Թայվանի հարավ-արևմուտքում, Թայնանի ափին։ Պարկի ծովաշարժային լանդշաֆտն իր ամենահայտնի առանձնահատկություններից մեկն է։ Մոտ 200 տարի առաջ պարկի մեծ մասը եղել է Թաիյան ծովում։ Այստեղ ծովային կյանքի հարուստ բազմազանություն կա. ներառյալ՝ 205 տեսակի խեցգետիններ, 240 տեսակի ձկներ ու 49 տեսակի ծովախեցգետիններ, որոնք բնակվում են Թայվանի հարավային ճահճուտներում։ | |
Հարավային Պենխու ազգային պարկ | 358.44 քառ. կմ (88572.5 ակր) | 2014 | Տեղակայված է Պենխու շրջանի հարավային մասում։ Ծովերն առանձնանում են կորալների և ձկների բազմազանությամբ, ինչպես նաև խութերում ապրող խեցիներով։ Կղզյակները հայտնի են նաև բազալտային տարածքներով և եզակի տներով, որոնք տեղի բնակիչները կառուցել են բազալտից և կորալից[3]։ |
1937 թվականին Թայվանի նահանգապետ Սեյձո Կոբայաշին ստեղծել է երեք ազգային պարկեր.
Անուն | Ճապոներեն | Նկարագրություն |
---|---|---|
Դայտոն ազգային պարկ | 大屯國立公園 | Այժմ՝ Յանմինշան ազգային պարկ |
Նիտակա Արիսան ազգային պարկ | 新高阿里山國立公園 | Այժմ՝ Յուշան ազգային պարկ և Ալիշան ազգային տեսարժան վայր |
Ցուգիտակա Տարոկո ազգային պարկ | 次高タロコ國立公園 | Այժմ՝ Տարոկո ազգային պարկ և Շեյպա ազգային պարկ |
Այս ազգային պարկերի վարչակազմը այլևս չի գործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն բանից հետո, երբ Ճապոնիան 1945 թվականին նահանջեց Թայվանից։
Հինգ այլ ազգային պարկեր առաջարկվեցին, սակայն ձևավորման ծրագրերը դադարեցվեցին ընդդիմության պատճառով։
Անուն | Տարածք | Հիմնադրման տարի | Նկարագրություն | Լուսանկար |
---|---|---|---|---|
Շուշան բնական ազգային պարկ | 11.23 քառ. կմ (2775.0 ակր) | 2011 | Գաոսյուն |
Մեկ այլ ազգային բնական պարկ առաջարկվեց, սակայն ձևավորման ծրագրերը դադարեցվեցին ընդդիմության պատճառով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.