From Wikipedia, the free encyclopedia
Թաղուտ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Թաղուտ | ||
ադրբ.՝ Ataqut | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան և Շուշիի գավառ | |
Այլ անվանումներ | Աթաղուտ | |
ԲԾՄ | 840 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 491 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 476.0 հա տարածք, որից 270.64 հա գյուղատնտեսական նշանակություն, 174.44 հա անտառային հողեր։ Թաղուտ համայնքի սահամանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Քաշեն», «Արտեն», «Սիսեռն» և «Սորբեն»։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Թաղուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 205 մարդ, կա 61 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դարեր), աղբյուր (17-րդ դար), իջևանատուն (18-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան։
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.