Թագուհու թատրոն
թատրոն Լոնդոնի Ուեսթ Էնդում From Wikipedia, the free encyclopedia
թատրոն Լոնդոնի Ուեսթ Էնդում From Wikipedia, the free encyclopedia
Թագուհու թատրոն (անգլ.՝ The Queen's Theatre), թատրոն Ուեսթ-Ենդում, Լոնդոնում, Միացյալ Թագավորությունում։ Գտնվում է Շաֆտսբերի-ավենյու և Ուորդոր փողոցների անկյունում։ Պատկանում է «Delfont Mackintosh Theatres» թատերական ընկերությանը։
Թագուհու թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր |
Անվանված է | Ռյոնի Զոնդհայմ |
Ճարտարապետ | W. G. R. Sprague?[1] |
Կայք | delfontmackintosh.co.uk/theatres/sondheim-theatre |
Queen's Theatre, London Վիքիպահեստում |
Ի սկզբանե թատրոնը նախատեսվում էր անվանել «Կենտրոնական» անգլ.՝ The Central Theatre, բայց երկար բանավեճից հետո որոշեցին այն անվանել «Թագուհու թատրոն», իսկ իր նախասրահում տեղադրել Ալեքսանդրա Դանիացու դիմանկարը[2].: Առաջին բեմականացումը թատրոնի բեմում եղել է Մադլեն Լյուստերի «Շաքարաման» կատագերգությունը։ Սակայն բեմադրությունը վատ է ընդունվել հանրության կողմից։ Միայն 36 ներկայացում է խաղացվել։ Թատրոնը ստացել է հիացական գնահատականներ։ Օրինակ, The Stage-ը գրել է հետևյալը[3].
Հետագա տարիներին թատրոնի հանդիսատեսը կարող էր տեսնել այնպիսի հայտնի տաղանդներ, ինչպիսիք են Պեգգի Էշկրոֆտը, Ֆրեդա և Ադել Աստերները, Տալլուլա Բենկհեդը, Քեննեթ Բրանան, Հենրի Դանիելը, Նոելա Կուդրան, Մարլեն Դիտրիխը, Ջոն Գիլգուդը, Ֆերբենկս Դուգլասը (կրտսեր), Էդիթ Էվանսը, Ռոբերտո Դոնատան, Սեդրիկ Խարդվիկը, Ջեկ Հոքինսը, Նայջել Հոտորնը և շատ ուրիշները։ 1940 թվականի սեպտեմբերին գերմանական ռումբը հարվածել է թատրոնին` քանդելով ճակատային մասը և նախասրահը։ Այդ պահին ընդանում էր Դաֆնա Դումորի «Ռեբեկա» ներկայացումը։ Վերջին քսան տարում թատրոնը փակ է եղել։ Վերականգնումը եղել է «Westwood Sons & Partners» ընկերության կողմից, արժեցել է 250 հազար ֆունտ ստեռլինգ։ Դահլիճի դեկորները պահպավել են ըստ սկզբնական գաղափարի, սակայն շենքի մնացած մասը և շենքի ճակատը ժամանակակից տեսք են ստացել։ Վերականգնված թատրոնը բացվել է 1959 թվականի հուլիսի 9-ին, Ջոն Ջիլգուդի մենահամերգով։ Նրա «Մարդկային դարաշրջանը» ծրագիրը բաղկացած էր Շեքսպիրի ելույթներից և սոնետներից[2]։ 1972 թվականի հունիսին թատրոնի շենքը մտցվել է Անգլիական ժառանգության ցանկի մեջ։ 2004 թվականի ապրիլին «Թագուհին» դարձել է «Մերժվածները» մյուզիքլի համար բեմահարթակ, որն այստեղ է տեղափոխվել հարևան «Պալատական թատրոն»-ից։ 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացումով նշվել է Ուես-Էնդում վարձակալության 20-ամյակը, իսկ մեկ տարի անց դարձել է Ուեսթ-Էնդի ամենաշարունակվող ներկայացումը` անցնելով նախորդ` «Կատուն» ներկայացման ռեկորդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.