From Wikipedia, the free encyclopedia
Ընտանիքի սոցիոլոգիա, սոցիոլոգիայի ճյուղ, որն ուսումնասիրում է ընտանիքը։ Այս ճյուղի հետազոտության շրջանակը ներառում է ընտանիքի գործառնության հետազոտությունը՝ որպես սոցիալական ինստիտուտ և փոքր խմբի, կառուցվածքի և ընտանիքի գործառույթների, ամուսնա-ընտանեկան հարաբերությունների, ընտանեկան վարքագծի օրինակների, մշակույթի այս կամ այն և սոցիալական խմբի ձևի բնորոշում։
Ընտանիքի սոցիոլոգիան՝ որպես սոցիալական գիտելիքի հատուկ բնագավառ, սկիզբ է առնում Ռիլզի և Լե Պլեի մասշտաբային էմպիրիկ հետազոտություններից։ XIX դարի կեսերին նրանք իրարից առանձին փորձում են ուսումնասիրել այնպիսի սոցիալական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ընտանիքի կառուցվածքը, ընտանիքում տնտեսական հարաբերությունները, կրոնը ընտանիքում և այլն։ Այդ ժամանակվանից ընտանիքի և ամուսնա-ընտանեկան հարաբերությունների խնդիրները մշտապես գտնվում են սոցիոլոգիայի ուշադրության կենտրոնում, որովհետև ընտանիքն իրենից ներկայացնում է կրթության յուրօրինակ ձև՝ փոքր խումբ և սոցիալական ինստիտուտ միաժամանակ[1]։
ԽՍՀՄ-ում առաջին ենթաբաժիններից մեկը, որտեղ «հալոցքի» ժամանակաշրջանում սկսեց զարգանալ ընտանիքի սոցիոլոգիան, դարձավ հետազոտողների մի խումբ, որը գլխավորում էր Զ.Ա. Յանկովան (1923-1998) ԽՍՀՄ Սոցիալական կանխատեսման ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտությունների կազմում։
1974 թվականին ԽՍՀՄ Սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտում ստեղծվեց ընտանիքի և կենցաղային խնդիրների ոլորտ, որը գլխավորում էր Ա.Գ. Խարչևը (1922-1987)։
1970-1980 թվականներին այդ ոլորտի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում էին «սոցիալիստական ճամբարի» երկրների ընտանիքի սոցիոլոգների խմբի հետ, տեղի էին ունենում համատեղ միջազգային կոնֆերանսներ և հետազոտություններ, այդ թվում՝ արևմտա-եվրոպական մասնագետների մասնակցությամբ։
Ընտանիքը մարդու վերարտադրության սոցիալական համակարգ է, որ պայմանավորված է արյունակցական կապի, ամուսնության կամ մարդկանց միավորող կենցաղային ընդհանրությամբ, փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ և փոխօգնությամբ։ Պարզունակ ընտանիքում տրվում էր բացարձակ ազատություն ընտանիքի ներսում սեռական շփման համար, այսինքն՝ միևնույն դասին պատկանող անդամների միջև (խմբային սոցիոլոգիա)։ Առանձնացնում են ընտանիքի հատուկ գործառույթներ, այնպիսիք, ինչպիսիք են ամուսնությունը, ծնող լինելը և բարեկամությունը[2]։
Ամուսնությունը տղամարդու և կնոջ իրավաբանորեն ձևավորված և կամավոր միությունն է՝ ուղղված ընտանիքի ստեղծմանը, ծնող փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ։ Ամուսնությունը հիմնված է սիրո, ընկերության և հարգանքի բարոյական սկզբունքների վրա։ Վերջին տարիներին ընտանիքի և ամուսնության տարբեր ձևերի մեջ առանձնացնում են նաև համասեռական ամուսնությունները՝ միևնույն սեռի մարդկանց միջև ամուսնությունը։ 2010 թվականի կեսերին ամուսնանալու հնարավորություն կար Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Կանադայում, ՀԱՀ-ում, Շվեդիայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում և Արգենտինայում։
Նաև ավանդաբար գիտությունն առանձնացնում է ամուսնության 3 ձև՝ առանձնացող իրենց կառուցվածքով.
Գոյություն ունեն նաև այլընտրանքային ամուսնություններ, որոնք ունեն նույն հատկանիշները, ինչ ունի սովորական ամուսնությունը, սակայն իրավաբանորեն նրանց միությունը ամրագրված չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.