Ընկճախտային համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Ընկճախտային (կամ դեպրեսսիվ) համախտանիշ (լատին․՝ depressio - ընկճվածություն), հոգեախտաբանական համախտանիշ, որն առանձնանում է ախտանիշների եռյակով.
- վատ տրամադրություն (հիպոթիմիա),
- ինտելեկտուալ գործունեության դանդաղացում (բրադիփսիխիա),
- տեղաշարժման դանդաղեցում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընկճախտային համախտանիշի համար բնութագրական է նաև բնազդային գործունեության ճնշվածությունը (ախորժակի կորուստ ընդհուպ մինչև անորեքսիա կամ ընդհակառակն՝ շատակերություն, սեքսուալ հակումների նվազեցում, ինքնապաշտպանական ձգտումների նվազեցում, ինքնասպանության մասին մտքերի առաջացում), ուշադրության կենտրոնացման դժվարությունները, սեփական անձի վերաբերյալ ցածր գնահատականը (որոշ դեպքերում՝ խորը ընկճախտի ժամանակ, այն հասնում է մինչև ինքնամեղադրանքի ու ինքնաոչնչացման մասին զառանցանքների)։