From Wikipedia, the free encyclopedia
Ընդհանրացված տագնապային խանգարումը (հին անվանումը՝ Տագնապային նևրոզ - DSM-5 ‒ 300.02[1], ICD-10 ‒ F41.1[2]) հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է կայուն ընդհանուր տագնապով և նյարդային լարվածությամբ։ Ընդհանրացված տագնապային խանգարումը հաճախ ուղեկցվում է գլխի տարբեր հատվածների լարվածությամբ, ծնոտի և վզի մկանների լարվածությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով, գլխապտույտով, տհաճ զգացողություններով արևային հանգույցի շրջանում, կոգնիտիվ ոլորտի դժվարություններով և այլն[1][2]։
Ընդհանրացված տագնապային խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
Generalized anxiety disorder Վիքիպահեստում |
Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա և հոգեթերապիա, երբեմն նույնիսկ զուգահեռաբար։
Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման համար հոգեթերապիայի արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման և տագնապային խանգարումների բուժման համար ընդհանրապես հատկապես արդյունավետ են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա)[3][4][5]։
Դեղորայքային բուժումը հաճախ սկսում են բենզոդիազեպինային տրանկվիլիզատորներով[6]։ Այնուհետև նշանակում են սերոտոնինի հետադարձ զավթման պաշարիչների շարքի հակադեպրեսանտներ[7]։ Որոշ հետազոտողներ նշում են նաև պրեգաբալինի արագ և արտահայտված թերապևտիկ արդյունքի մասին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.