![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Xubuntu_23.04_Desktop_English.png/640px-Xubuntu_23.04_Desktop_English.png&w=640&q=50)
Էքսուբունտու
From Wikipedia, the free encyclopedia
Էքսուբունտու (Xubuntu), Ուբունտուից ածանցված օպերացիոն համակարգ, որն հիմնված է XFCE աշխատանքային միջավայրի վրա։ Էքսուբունտուն ավելի քիչ ռեսուրսներ է օգտագործում և ավելի քիչ ստանդարտ ծրագրեր է պարունակում, քան Ուբունտուն։ Եթե վերջինս, օրինակ, պարունակում է ամբողջական օֆիսային փաթեթ (ԼիբրեՕֆիս), ապա Էքսուբունտուն ունի միայն ԱբիՎորդ տեքստային խմբագրիչը, իսկ այլ օֆիսային ծրագրեր կարող են բեռնվել Ուբունտու ծրագրաշարերի կենտրոնից։ Էքսուբունտուի ստանդարտ աշխատանքայի միջավայրը՝ XFCE-ն համակարգչից ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան ԳՆՕՄ-ը, որն Ուբունտուի ստանդարտ աշխատանքային միջավայրն էր մինչև 10.10 տարբերակը, կամ Յունիթին, որը 11.04 տարբերակից Ուբունտուի լռելյայն աշխատանքային միջավայրն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում և ազատ օպերացիոն համակարգ |
Ստեղծող | Կանոնիկալ և Ուբունտու Հիմնադրամ |
Ընտանիք | ԳՆՈւ/Լինուքս |
Հիմք են ծառայել | Ուբունտու |
Ծրագրային կոդ | ազատ ծրագրաշար |
Առաջին թողարկում | հունիսի 23, 2006 |
Վերջին տարբերակ | 12.10 18 հոկտեմբերի 2012 թ․ |
Առկա է | բազմալեզու |
Միջուկի տեսակ | մոնոլիտային |
Ինտերֆեյս | XFCE |
Արտոնագիր | ԳՊԼ և այլ |
Անվանված է | Ուբունտու և Xfce |
Կայք | xubuntu.org(անգլ.) |
ելակոդ | ծրագրաշար |
![]() |
Քիչ ռեսուրսների պահանջի շնորհիվ Էքսուբունտուն համարվում է «թեթև-արագաշարժ» օպերացիոն համակարգ։ Այն զգալիորեն ավելի արագ է աշխատում, քան Ուբունտուն։ Հատկապես փոքր աշխատանքային հիշողություն ունեցող կամ հին համակարգիչների համար այն ամենահարմար օպերացիոն համակարգերից է համարվում։