ԱբիՎորդ (AbiWord), ազատ տեքստային խմբագրիչ, թողարկվում է ԳՊԼ արտոնագրով։ Դեռևս մշակվող «ԱբիՍուիտ» օֆիսային փաթեթի ծրագրերից մեկն է։ Աշխատում է Լինուքս, Վինդոուս, Մաք ՕՍ Տաս և մի քանի այլ օպերացիոն համակարգերում։
Նախագիծը ստեղծել և զարգացնում է «ՍորսԳիր կորպորացիան» (SourceGear Corporation)։ Առաջին՝ ԱբիՎորդ 1.0 տարբերակը թողարկվել է 2002 թ․ ապրիլի 18-ին։ Ծրագիրն իր լեյաութով գզալիորեն նման է Մայքրոսոֆտ Վորդ 2003-ին։
Տեքստային ֆայլերը կարելի է ներմուծել և հիշել RTF, HTML, odb (OpenDocument), doc, docx, PDF, LaTeX և այլ ձևաչափերով։