From Wikipedia, the free encyclopedia
Էրմիոնիդա (հուն․՝ Δήμος Ερμιονίδας[2]), համայնք (դիմա) Պելոպոնեսի հյուսիսարևելյան մասում՝ Արգոլիդե թերակղզու վրա՝ Արգոլիկոս ծովածոցի և Իդրի նեղուցի ափին։ Մտնում է Արգոլիդի ծայրամասային միավորի մեջ՝ Պելոպոնեսի ծայրամասում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 13551 մարդ։ Մակերեսը 421,118 կմ² է, բնակչության խտությունը՝ 32,18 մարդ կմ² վրա։ Վարչական կենտրոնը Կրանիդիոնն է։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է ընտրվել Դիմիտրիոս Կամիզիսը (Δημήτριος Καμίζης)։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | Հունաստանի մունիցիպալիտետ |
Մտնում է | Արգոլիդա |
Վարչկենտրոն | Կրանիդիոն |
ԲԾՄ | 4 մետր |
Բնակչություն | ▼12 947 մարդ (2021)[1] |
Սահմանակցում է | Nafplio Municipality?, Epidavros Municipality?, Spetses Municipality?, Իդրա, Poros Municipality? և Troizinia-Methana Municipality? |
Հեռախոսային կոդ | 2754 |
Փոստային ինդեքսներ | 21051 |
Ավտոմոբիլային կոդ | AP |
ermionida.gr |
Համայնքը ստեղծվել է 2011 թվականին՝ Կալիկրատիսի ծրագրով՝ լուծարված Կրանդիոն և Էրմիոնի համայնքների միաձուլումից[3]։
Կոչվել է Հերմոնիդո (հին հունարեն՝ Ἑρμιονίς), հին Հերմիոնի քաղաքի անունով։ 1833 թվականի վարչական բաժանմամբ համընկնում է Էրմոնիդի հուն․՝ Επαρχία Ερμιονίδος թեմի հետ։
Էրմիոնիդ համայնքը բաժանվում է երկու համայնքային միավորի՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.