Էրեմսեկ կամ էրեմչեկ (բաշկիրերեն՝ эремсек), բաշկիրական խոհանոցի ավանդական կաթնաթթվային մթերք, կարմիր կաթնաշոռ[1]։
Ենթատեսակ | Կաթնաթթվային մթերք |
---|
Էրեմսեկը պատրաստվում է այծի կամ կովի յուղազրկված կամ անքաշ թթու կաթից։ Կաթին ավելացնում են մի փոքր մերան այրանից, կատիկից կամ պախտայից և հասցնում եռման աստիճանի։
Ստացված կաթնաշոռի զանգվածը ֆիլտրվում է մաղի միջոցով և քամվում՝ կտավե տոպրակի մեջ դնելով կախելու կամ ճնշման տակ դնելու միջոցով։
Էրեմսեկը պատրաստվում է նաև ջեռոցում թթված, տաքացված կամ թարմ կաթից[2]։
Երկարաժամկետ պահպանման համար չոր էրեմսեկը պատրաստվում է հետևյալ կերպ. կաթնաշոռի զանգվածը եռացնում են այնքան ժամանակ, քանի դեռ խոնավությունն ամբողջությամբ չի գոլորշիացել։ Արդյունքում ստացված կարմրավուն կաթնաշոռին ավելացվում է թարմ կամ հալեցված կարագ, շաքար կամ մեղր։ Բաշկիրիայի որոշ շրջաններում խառնվում են ելակ, մորի, թխենի (муйыллы эремсек), հաղարջ (ҡарағатлы эремсек), բալ (сейәле эремсек) և այլն։
Նախքան մատուցելը, էրեմսեկը համեմվում է թթվասերով, սերուցքով, մեղրով, շաքարով։ Օգտագործվում է որպես լցոն վարենիկներ (լցոնած կարակնդակներ) պատրաստելու համար (ҡаҙан ҡолағы, ҡаҙан тәкәне), գուբադիա, կիստիբի և այլն[2]։
- Ճարպի զանգվածային բաժինը 20.0%
- խոնավությունը 18.0%
- սպիտակուցը 16.8%
- ածխաջրերը 40.3%
- թթվայնությունը ոչ ավելին `80oT
- էներգիայի արժեքը 400,4 կկալ։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.