From Wikipedia, the free encyclopedia
Էվա Հեդվիգ Յուստին (գերմ.՝ Eva Justin, օգոստոսի 23, 1909[1], Դրեզդեն, Գերմանական ռայխ[1] - սեպտեմբերի 11, 1966, Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հոգեբան և նացիստական Գերմանիայի ռասիստական հայտնի մարդաբան, համարվում է Գերմանիայում գնչուների ցեղասպանության գլխավոր նախաձեռնողներից մեկը։
Էվա Յուստին գերմ.՝ Eva Justin | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1909[1] Դրեզդեն, Գերմանական ռայխ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1966 (57 տարեկան) Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն բնական մահով |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | մարդաբան և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Ռասայական հիգիենայի հետազոտությունների կենտրոն |
Գործունեության ոլորտ | մարդաբանություն |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Eva Justin Վիքիպահեստում |
Էվա Յուստինը ծնվել է 1925 թվականին Դրեզդենում՝ Ռեյխսբանայի աշխատող Կարլ Յուստինի և Մարգարետի ընտանիքում և արդեն 1925 թվականին ընդունվել է Երիտգերմանական օրդեն։ 1933 թվականին Էվան 24 տարեկանում Լույզենշտիֆտի գիմնազիայում ստացել է հասունության վկայական։ 1934 թվականին ընդունվել է Տյուբինգենի համալսարանական հիվանդանոցի ուսումնական դասընթաց, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռիտերին, որը մասնակցում էր գնչուների վրա կատարվող փորձերին և օժանդակում նրանց ցեղասպանությանը[2]։ Հետագայում Ռիթերը Էվային դարձրել է իր տեղակալը[3]։ Էվան նրա մոտ հաշվառվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին Բեռլինում[4]։
Յուստինը, որ տիրապետում էր գնչուների լեզվին, ձեռք էր բերել ռոմա և սինտի գնչուների վստահությունը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրել է գնչուների եվգենիկան, հետազոտել ժառանգական հիվանդությունների վիճակագրությունը և նրանց սոցիալական հարմարեցումը[5][6]։
Մեծ ճանաչում է ձեռք բերել «Lebensschicksale artfremd erzogener Zigeunerkinder und ihrer Nachkommen» (Գնչու երեխաների ճակատագիրն ու նրանց սերունդները, որոնք մեծացել են օտար միջավայրում) դոկտորական ատենախոսության շնորհիվ, որը հիմնված էր 41 կիսագնչու երեխաների (նրանք մանկուց չէին շփվել գնչուական մշակույթի հետ) ուսումնասիրությունների վրա։
Իր ուսումնասիրությունների արդյունքում Յուստինը եկել է այն եզրակացության, որ գնչու երեխաներից անհնար է դաստիարակել գերմանական հասարակության լիարժեք անդամ, քանի որ նրանց բնորոշ է բնական ծուլություն, թուլամտություն, շրջմոլիկության նկատմամբ միտում, արյունապղծություն և գողություն։ Մեծահասակ գնչուները, նրա պնդմամբ, ի վիճակի չեն գիտություններ ուսումնասիրելու և չեն ցանկանում աշխատել, այդպիսով լիարժեք չեն միաձուլվում գերմանական հասարակությանը, նրա համար համարվում են վնասակար և անցանկալի տարր։
Ատենախոսությունը հաստատել է գերմանացի էթնոլոգ Ռիխարդ Տուրնվալդը, և փորձաքննության ավարտից հետո բոլոր 41 երեխաները տեղահանվել են Օսվենցիմ ճամբարի գնչուական մեկուսախուց[7], հետագայում ճամբարում եղել է Ժոզեֆ Մենգելեն, որը փորձեր է կատարել երեխաների մի մասի վրա, մնացածներն սպանվել էին գազախցերում, իսկ կենդանի էր մնացել միայն 2 երեխա։ Մոտավորապես այդ ժամանակ Էվա Յուստինն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Պատերազմից հետո Էվա Յուստինը փախել է քաղաքական հետապնդումներից և 1947 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի մունիցիպալիտետի սոցիալական ծառայության դեպարտամենտում սկսել աշխատել որպես մանկական հոգեբան, չնայած հատուկ կրթություն չուներ։ 1958 թվականին Ֆրանկֆուրտի շրջանային դատախազը սկսեց հետաքննել Յուստինի ռասայական հանցագործությունները մինչև պատերազմի ավարտը, սակայն գործի վաղեմության ժամանակի ավարտի և անբավարար ապացույցների վերաբերյալ եզրակացությունից հետո գործը փակվեց[8][9][10][11]։ Մահացել է 1966 թվականին քաղցկեղից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.