Էստոնիայի պատմության թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի պատմության թանգարան (էստ․՝ Eesti Ajaloomuuseum), Էստոնիայի պատմությունը ներկայացնող թանգարան Տալլինում։
Թանգարանը գտնվում է Տալլինի Հին քաղաքում՝ Պիկկ փողոցում։ Հիմնադրվել է Յոհան Բուրհարդտ VIII-ի (1776—1838) կողմից, որ հայտնի է որպես Քաղաքապետարանի դեղատան վարիչ (դեղատունը մինչը օրս գործում է և գտնվում է Քաղաքապետարանի հրապարակում)։ 2011 թ. ավարտվեց թանգարանի վերակառուցումը։
Թանգարանը բացվել է 1987 թ.։ Թանգարանում ցուցադրվում են հին էստոնական հագուստներ, տների ներքին հարդարման վերակառուցումներ։ 1940-ական ու 1950-ական թթ. ներկայացված են զինվորական համազգեստների ու զենքերի միջոցով։ Թանգարանում է գտնվում Անտառային եղբայրների կողմից օգտագործված մի խրճիթ ու կոմունիստական կուսակցության քարտուղարի սեղանի կրկնօրինակը։ Թանգարանում ներկայացված չեն 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարը տեղի ունեցած քաղաքական ու սոցիալական շարժումները[1]։